ՊՍԺ-ի և Շվեդիայի ազգային հավաքականի առաջատար Զլատան Իբրահիմովիչը կրկին ուշադրության կենտրոնում է:
Համացանցում է հայտնվել նրա և երկրպագուներից մեկի նամակագրությունը:
Երկրպագուն հարձակվողին գրել է. «Բարև, Իբրա: Դու ցնորվա՞ծ ես»:
Ֆուտբոլիստի պատասխանը չի ուշացել. «Ցնորվա՞ծ եմ արդյոք ես: Իսկ նորմալ մարդը կփորձե՞ր 32 յարդից (29մ) շրջադարձ հարվածով գոլ խփել միջազգային հանդիպմանը»:







































