Friday, 19 06 2026
Ամռանը մեծանում է աղիքային վարակների ռիսկը․ մասնագետները հորդորում են պահպանել հիգիենան
18:30
«Մետրում Ինվեստ»-ը և «Նորք Դեվելոփմենթս»-ը ստորագրեցին համագործակցության հուշագիր
Վարչապետը ներկա է գտնվել Հ․Կոջոյանի անվան վերակառուցված կրթահամալիրի բացման արարողությանը
18:10
ԵՄ-ն Հայաստանին տրամադրում է 34 մլն եվրոյի անհետաձգելի աջակցություն
Հայաստանը պետք է Կենտրոնական Ասիայում «կորցրածը վերականգնի»
17:50
Հայէկոնոմբանկն արժանացել է որակի գերազանցության մրցանակի Ռայֆայզեն Բանկի կողմից
17:40
ԱրարատԲանկ․ կյանքի նոր ռիթմ լսողության խանգարումներ ունեցող երեխաների համար
Իսրայելի բանակը հայտարարել է, որ հարվածներ է հասցրել «Հեզբոլլահ»-ի 80 թիրախի
17:20
Շուկայի իրական պատկերը. ՀՀ անշարժ գույքի վիճակագրության և տնտեսական ցուցանիշների նոր հարթակ է գործարկվել
17:10
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը կայցելի Վաշինգտոն
17:00
Flyone Armenia ավիաընկերությունը վերափոխում է հայկական ավիացիան
16:50
Հունգարիան հասել է ԵՄ-ին Ուկրաինայի արագացված անդամակցության մասին կետի հեռացմանը
Ջրային կոմիտեի աջակցությամբ լուծվել է Ջրաշենի ջրի խնդիրը
Թուրքիայի Ազգային անվտանգության խորհուրդը քննարկել է Հարավային Կովկասի, Սիրիայի և Ուկրաինայի շուրջ զարգացումները
ԱԺ նախկին պատգամավորի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում
16:10
Իրանը Իրաքում գաղտնի խմբեր է ստեղծել՝ Պարսից ծոցի երկրներին հարվածելու համար. Reuters
Ժամանակավորապես փակ կլինի Նուբարաշենից դեպի Բարձրաշեն ճանապարհահատվածը
15:50
Կուբան անցնում է շուկայական տնտեսության. Reuters
«Ուժեղ Հայաստան»-ի համակիրը բաժանել է ընտանի կենդանիներ և թռչուններ. ՀԿԿ նոր գաղտնալսումը
15:30
Իրանն ԱՄՆ-ի հետ բանակցությունները վերսկսելուց առաջ երաշխիքներ է պահանջել Լիբանանում ռազմական գործողությունների դադարեցման առնչությամբ. CNN
Յուրաքանչյուր ոք ինչ-որ նոր բան իմանալու անհրաժեշտություն ունի․ վարչապետ
15:10
Թրամփն աշխարհում Իսրայելին աջակցող միակ պետության ղեկավարն է. Վենս
Մոսկվան Հայաստանին «թշնամի» է նշանակել․ հայաստանյան նեոբոլշևիզմը սպառնալիք է
Վրաստանի իշխանությունները հերքում են հայկական ապրանքների «կեղծ վերաարտահանման» մասին լուրերը
14:40
Ucom-ը «Սթրիթ Բոլ Հայաստանի Գավաթ 2026»-ի տեխնոլոգիական գործընկերն է
14:30
Ուկրաինան ակնկալում է Սիլվայի միջնորդությունը Մոսկվայի հետ բանակցություններում. ԶԼՄ
Աշտարակ քաղաքի Էջմիածնի խճուղում տեղադրվել է լուսանկարահանող տեխնիկական միջոց
14:10
Թմրանյութեր տեղափոխող նավի վրա ԱՄՆ-ի հարվածից երեք մարդ է զոհվել
ՀՀ ճանապարհների թերությունների մասին հնարավոր է տեղեկացնել Arm Roads Info բջջային հավելվածի միջոցով․ քայլեր
13:50
Կոնգոյում էբոլայից մահացածների թիվը հասել է 232-ի

Սյուռ է․ ինքը դատի է տալիս, պնդում է, որ մականունավոր Թոխմախի Բաբոն ինքն է

ՀՀ Մաքսային ծառայության գնդապետ Բաբկեն Ղազարյանը դիմել է դատարան՝ «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի նախագահ Դանիել Իոաննիսյանից պահանջելով զրպարտություն համարվող տեղեկությունները հերքել։

Ավելի վաղ Դանիել Իոաննիսյանը քննարկման ժամանակ խոսել էր ԱԱԾ պետի և քրեական հեղինակությունների սերտ կապերի մասին․ «Վստրեչի Ապեր, Վովայի Արշակ, Թոխմախի Բաբո. այդ մարդիկ հիմա իրենց ավելի ազատ են զգում, քան նախկինում։ Այդ մարդիկ Երևանի Էրեբունի վարչական շրջանից են: Ուզում եմ հիշեցնել, որ Արթուր Վանեցյանն էլ նախկինում ԱԱԾ Էրեբունու բաժնում է աշխատել և դեռ այն ժամանակներից, ըստ շրջանառվող լուրերի, բավականին մտերիմ հարաբերություններ ունի նրանց հետ։ Կրկնում եմ՝ երբեք ինձ մոտ չի եղել այնպիսի տպավորություն, որ ԱԱԾ տնօրենը համագործակցի քրեական հեղինակությունների հետ»,-հայտարարել էր Դանիել Իոաննիսյանը։

Իր հայտարարության մեջ Բաբկեն Ղազարյանը նշել է, որ չփաստարկված տեղեկությունների, պարզապես հերյուրանքների տարածումը ԶԼՄ-ներով և դրանք անարձագանք թողնելը կարող են հանիրավի ստվեր նետել իր պատվի և արժանապատվության վրա․«Հարկ եմ համարում հիշեցնել հասարակության լայն զանգվածներին, որ Իոաննիսյանը հստակ նպատակադրումով պախարակելու գործընթաց է սկսել՝ ինչպես իմ, այնպես էլ ԱԱԾ տնօրենի անձի և գործունեության նկատմամբ: Այսինքն՝ փորձ է արվում՝ անտեսելով պետական կառավարման համակարգում իմ աշխատանքային երկարամյա գործունեությունը, ստվեր նետել իմ անձի վրա»:

Ինքը՝ Դանիել Իոաննիսյանը, Բաբկեն Ղազարյանի տարածած հայտարարությունից անակնկալի է եկել, անգամ անուն ազգանունը նախկինում իր համար հայտնի չէ․«Ես տարբեր աղբյուրներից տեղեկացել էի, որ Արթուր Վանեցյանը որոշակի հարցերում համագործակցել է Թոխմախի Բաբկեն մականունով ինչ-որ մեկին և նաև տեղեկացրել էի իրենց համատեղ որակի գործողությունների մասին, որոնցով հետաքննություն է ընթանում և ըստ էության որևէ մասով ինձ չէր հետաքրքրում, թե ով է Թոխմախի Բաբկենն ընդհանրապես, որովհետև իմ հետաքրքրություններն ավելի շատ հենց ԱԱԾ տնօրենի արարքներն էին։ Եվ մի քիչ սյուռ է, որ ինքը դատի է տալիս, պնդում է, որ մականունավոր Թոխմախի Բաբկենն ինքն է»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Իոաննիսյանը։

Իրեն դատի տալու հետ կապված Դանիել Իոաննիսյանը խնդիր չի տեսնում, նշեց, որ եթե վստահ է, որ ինքն իրավական առումով ամուր հիմքերի վրա է, ապա ինքը խնդիր չի տեսնում։

Այսօր արդեն իրենց հետաքննական լրագրությամբ զբաղվող թիմին պարզել՝ ով է Բաբկեն Ղազարյանը․ «Կայցելեն նրա տուն, նկարահանումներ կանեն տան շրջակայքում, այսինքն՝ հասկանանք՝ ով է այս մարդը։ Ազնվորեն ես երեկ առաջին անգամ եմ նրա ազգանունը լսել։ Նրա կենսագրական տվյալները երեկ առաջին անգամ եմ կարդացել»։

Դպրոցի տնօրենները, որոնք նախորդ իշխանության ժամանակ դատի էին տվել Դանիել Իոաննիսյանին, հետ վերցրին իրենց հայցերը։ Դպրոցի տնօրենների խելքը, նրա խոսքով, հերիքեց, որ հայցերը հետ վերցնեն, քանի որ հասկացան՝ իրենք շատ լուրջ խնդրի առաջ են կանգնում․ «Հիմա չգիտեմ՝ Բաբկեն Ղազարյանը երբ կհասկանան, կհասկանան, կամ չեն հասկանա, որ դա վատ միտք է, բայց ամեն դեպքում դատարն դիմելը իր սահմանադրական իրավունքն է, և ես որևէ խնդիր չունեմ։ Ես չեմ համարում, որ որևէ մեկին զրպարտել եմ։ Թող գնա դատարան, դատարանում նախ սկսի ապացուցել, որ Թոխմախի Բաբոն ինքն է, հետո մանրամասն պատմի տարբեր գողականների հետ իր ունեցած հարաբերությունների մասին, հետո նոր դատարանը կգնահատի»։

Արթուր Վանեցյանի պատասխանն էլ իր՝ քրեական հեղինակությունների կապի վերաբերյալ Իոաննիսյանին չեն գոհացրել, ավելին՝ այդ պարզաբանումները, ըստ նրա, լիովին սուտ են և իրականում կան այդ հարաբերությունները սերտ լինելու հետ կապված ապացույցներ․ «Իրենք իրար շատ հարցերում սատարում են, աջակցում են, օգնում և միմյանց առջև ծառացած խնդիրները լուծում են Արթուր Վանեցյանն ու Վստրեչի ապերը և կան ապացույցներ»,-հավելեց Իոաննիսյանը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում