Իսրայելը ցանկանում է վերականգնել դիվանագիտական հարաբերությունները Թուրքիայի հետ: Ինչպես հաղորդում է Anadolu գործակալությունը, այս մասին հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն:
Նեթանյահուի խոսքով՝ Իսրայելը ցանկանում է, որ երկու երկրների միջև երկկողմանի հարաբերությունները վերադառնան 2010թ. սկզբի մակարդակին:
Հիշեցնենք, որ Իսրայելի և Թուրքիայի միջև հարաբերությունները վատացել են այն բանից հետո, երբ 2010թ. մայիսին Իսրայելը հարձակվեց թուրքական «Մավի Մարմարա» նավի վրա, որը շարժվում էր դեպի Գազայի հատված: Դրա հետևանքով զոհվեց Թուրքիայի 9 քաղաքացի:









































