Բելգիական «Կինեպոլիս» կինոթատրոնների առաջատար ցանցը հայտարարել է կինոցուցադրությունների նոր ձևաչափի գործարկման մասին, հայտնում էմ ITAR-TASS-ը:
Այն ներկայացված է որպես կինո՝ «կինոյից հասկացողների ու գնահատողների» համար, որի միակ տարբերությունը սովորական սեանսներից կլինի կինոթատրոնների սրահներ փոփկորն ու ցանկացած այլ սնունդ և ըմպելիք չբերելը:
«Կինոն աչքերի, այլ ոչ թե ստամոքսի համար է»,- գրված է կինոսեանսների նոր գովազդի վրա: Տոմսերի արժեքը 3 եվրոյով թանկ է սովորականից՝ 9,90 եվրո է:
«Կինեպոլիսը» կտրականապես հերքել է մեղադրանքները, որ տոմսերի թանկացումը նպատակ ունի փոխհատուցել պոպկորնի քիչ վաճառքնի հետևանքով առաջացող կորուստները:










































