Saturday, 06 06 2026
ԱԺ ընտրությունների նախօրեին հարձակման է ենթարկվել 1in.am-ի լրագրող Ժիրայր Ոսկանյանը
23:50
Երկիրը կհայտնվի հզոր մագնիսական փոթորկի ազդեցության տակ
Նորից զգույշ եղեք սադրիչներից․ Արայիկ Հարությունյան
23:30
Սառցե մարդու առեղծվածը նոր փուլում․ հայտնաբերվել են հնարավոր ակտիվ միկրոօրգանիզմներ
23:20
Վահե Աղասյանը` ոսկե մեդալակիր
23:10
Արծաթափայլ ամպեր և ամառային արևադարձ․ ինչ կբերի հունիսյան երկինքը
Կարկուտի հետևանքով գառնարածը վնասվածք է ստացել, անկել են ոչխարներ և գառներ
22:50
Roblox-ն ու Minecraft-ը կարող են ենթարկվել նոր սահմանափակումների
ԿԸՀ-ն հորդորում է քվեարկության գնալիս թվեր կրող հագուստ չկրել
22:30
«Toy Story 5» անիմացիոն ֆիլմը երեխաների համար վտանգ է ներկայացնում
Դատախազությունը միջնորդություն է ներկայացրել Դավիթ Ղազինյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համար
22:10
«Տիեզերական արվեստ». Գանտել միգամածությունը նոր պատկերում
No 18․ Քարոզարշավն ավարտվում է, պայքարը՝ սկսվում
Երկրաշարժ՝ Հայաստանում
«Բոլորին դեմ ըլլալով՝ բոլորին կողմ ենք». մեր առաջարկը բոլորին ձեռնտու է
Ոտքը կորցրած մարզիկը կարող է ապրել և աշխատել տիեզերքում
Ինչքան բռնեք, տասնապատիկ կբաժանենք՝ սա է տրամաբանությունը. 2 առանձին ընտրական գործընթաց է
21:09
Bugatti-ի նոր գաղտնի նախագիծը կմիավորի երկու ծայրահեղ տարբեր հիպերմեքենա
ԱՄՆ-ը համաձա՞յն է Ռուսաստան-Իրան ռազմավարական համագործակցությանը Ադրբեջանի «մատուցելիք» ծառայությանը
20:50
Փոլ ՄաքՔարթնիի նոր ալբոմը թողարկման առաջին իսկ շաբաթում գլխավորել է բրիտանական հիթ-շքերթը
Սիսիանում ադրբեջանցիների ակցիայի մասին լուրն ապատեղեկատվություն է․ ՆԳՆ
20:30
ԵՄ-ն պահանջում է բացել ներքին սահմանները. Գերմանիան ցանկում է
20:20
Հայաստանի ֆուտբոլի ընտրանին ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Ղազախստանի հետ
20:10
Լարվածությունը Հորմուզի նեղուցում աճում է․ Reuters
ՄԻՊ խորհրդի նիստում քննարկվել են երեխաների անձնական տվյալների պաշտպանության և հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների հարցերը
19:50
Կոնգոյում էբոլա վիրուսով վարակման ավելի քան 450 դեպք է հաստատվել
Հանդիպում ԿԸՀ-ում՝ 14 պետության ընտրական մարմինների, օտարերկրյա ՀԿ-ների, ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական և հյուպատոսական ներկայացուցչությունների մասնակցությամբ
19:30
ՆԱՏՕ-ն Ուկրաինայի համար պատրաստում է 70 միլիարդ եվրոյի օգնության փաթեթ
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուի հայրը կասկածվում է ընտրակաշառք տալու մեջ
19:10
Մեծ Բրիտանիայի գլխավոր շտաբի պետը հայտարարել է երկրի մոտակայքում ռուսական ռազմական թռիչքների ավելացման մասին

Քաղաքացիական օրենսգրքում փոփոխությունները Վրաստանի խորհրդարանը նախատեսել էր տարեսկզբին

«Պնդում են, թե այս որոշումն ընդունվել է Կաթողիկոսի այցի ընթացքում, որի ժամանակ եկավ նաև Հայաստանի արտգործնախարարը և լուծեց այս հարցը: Իհարկե ոչ, նման բան չի եղել, քաղաքացիական օրենսգրքում այդ փոփոխությունը պլանավորված էր դեռևս տարեսկզբին»,- «Առաջին լրատվականի» հետ զրույցում, խոսելով Վրաստանի խորհրդարանի ընդունած օրենսդրական փոփոխությունների դրդապատճառների մասին, կարծիք հայտնեց Վրաստանի նախագահի՝ ազգային փոքրամասնությունների հարցերով խորհրդական Վան Բայբուրդը:

Հիշեցնենք, որ երեկ Վրաստանի խորհրդարանը ընդունել է քաղաքացիական օրենսգրքում նախատեսվող փոփոխությունները, որոնց համաձայն իրավաբանական անձի կարգավիճակ է շնորհվում երկրում գործող կրոնական միություններին, այդ թվում` Հայ Առաքելական եկեղեցուն:

Բայբուրդը նկատեց, որ Ամենայն Հայոց Կաթողիկոսի այցի ընթացքում կոմյունիկեների հարցը չի քննարկվել, և այս հանդիպումն այնքանով էր աննախադեպ, որ շուրջ 8 տարի Հայաստանի և Վրաստանի հոգևոր հայրերը չէին հանդիպել, և վստահեցրին, որ նման հանդիպումները կլինեն ամեն տարի:

Կրոնական կազմակերպություններին իրավաբանական կարգավիճակ տալու մասին որոշմանը դեմ են արտահայտվել Վրաստանի ընդդիմադիրները: Բայբուրդի գնահատմամբ` ընդդիմադիրների առաջ քաշած փաստարկները անհիմն են. «Նրանք նշում են, թե այս որոշումից հետո Վրաստանում գործող կրոնական կազմակերպությունների եկեղեցիները հողեր կստանան, հարկեր չեն վճարի, բայց դա այդպես չէ, նման առավելություն ունի միայն Վրաստանի ուղղափառ եկեղեցին»:

Վան Բայբուրդը նկատեց, որ ընդդիմության մեկ այլ առարկությունն էլ այն է, որ նրանք պնդում են, թե Վրաստանը կլցվի այլ դավանանքի կառույցներով. «Ոչ, նման բան չի լինի, պարզապես ընդդիմությունը հիմա առիթը ձեռքից բաց չի թողնում, որպեսզի ամեն ինչում քննադատեն նախագահ Սաակաշվիլիին: Բայց սա քաղաքակիրթ պետության քայլ էր, և մտավորականների ու փորձագետների մեծ մասը ողջունում են վրացական խորհրդարանի այս որոշումը»,- մանրամասնեց Վան Բայբուրդը: Նա նաև ընդգծեց, որ վրաց ժողովրդի հինգ տոկոսն էլ չի անցնում, ովքեր նման դժգոհություն են արտահայտում Վրաստանի խորհրդարանի որոշման նկատմամբ:

Հարցին, թե հնարավո՞ր է այս որոշումից հետո վրացական կողմը Հայաստանից ևս պահանջի նման կարգավիճակ տալ Հայաստանում գործող եկեղեցիներին, Բայբուրդը պատասխանեց, որ Հայաստանի օրենքը կրոնական կազմակերպությունների մասին որևէ խնդիր չի առաջացնում այլ դավանանքի ներկայացուցիչների և կառույցների համար, և բոլորը կարող են շատ հեշտությամբ գրանցվել և գործունեություն ծավալել Հայաստանում:

Բայբուրդը նաև նկատեց, որ առանց կարգավիճակի տրամադրման էլ, վերջին տարիներին հայկական եկեղեցիները վերանորոգվում էին: Բայբուրդը պարզաբանեց, որ այս որոշումից հետո, Վրաստանում գործող հայկական և մյուս եկեղեցիները կունենան քաղաքական, լուսավորչական, սոցիալական գործունեություն իրականացնելու իրավունք, ինչպես դա անում են Վրաստանում իրավաբանական կարգավիճակ ունեցող կրթական հաստատությունները:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում