Huawei ընկերությունն ԱՄՆ-ում գործ է հարուցել իրեն սեւ ցուցակից հանելու եւ ամերիկյան արտադրողների բաղադրատարրերն ու տեխնոլոգիաները գնելու արգելքը վերացնելու պահանջով: Այդ մասին հայտնել Է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով ընկերության հայտարարությունը:
Սմարթֆոնների չինական արտադրողի ղեկավարությունը հայտարարել Է, որ արգելքը «հասարակական իրավունքների զրկում» Է եւ դրա նպատակն Է «Huawei-ը դուրս մղել ԱՄՆ-ի շուկայից»: Ընկերությունն ընդգծել Է, որ նման գործողություններն արգելված են Միացյալ Նահանգների Սահմանադրությամբ: Հայտարարության մեջ ասված Է, թե Huawei-ն ակնկալում Է, որ ամերիկյան կողմն արգելքը կճանաչի ոչ սահմանադրական, ինչպես նաեւ որոշում կկայացնի դրա կատարումը դադարեցնելու մասին: Huawei-ը մտցվել Է այն ընկերությունների սեւ ցուցակը, որոնց արգելված Է համագործակցությունն ԱՄՆ-ի ռեզիդենտների հետ առանց իշխանությունների հատուկ թույլատրագրի: ԱՄՆ-ի կառավարությունը մինչ այդ բազմիցս մեղադրել Է Huawei-ին օգտատերերի անձնական տվյալները հավաքելու եւ դրանք Չինաստանի իշխանություններին հանձնելու մեջ:








































