Անհրաժեշտության դեպքում Ղազախստանը պատրաստ է մասնակցել Ուկրաինայի իրավիճակը խաղաղ հարթելու համար փոխզիջումային տարբերակներ փնտրելու հարցում: Այս մասին Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը ասել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ ունեցած հեռախոսազրույցում:
Զրույցի ընթացքում նախագահն ընդգծել է Ուկրաինայի ճգնաժամի դիվանագիտական ճանապարհով, այսինքն` բոլոր շահագրգիռ կողմերի միջև երկխոսությամբ կարգավորելու կարևորությունը:
Նրա կարծիքով` դրա համար պետք է օգտագործել միջազգային միջնորդության մեխանիզմը` «Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը պահպանելու, ինչպես նաև փոխադարձ սպառնալիքներից և վերջնագրերից հրաժարվելու համար»:









































