Թուրքիայում ցամաքային զորքերի հրամանատար, գեներալ Հուլուսի Աքարը պաշտոնական այցով Ադրբեջան է ժամանել: Այս մասին հաղորդում է Trend-ը:
Այցի շրջանակներում ծրագրված է նաև հանդիպել երկրի պաշտպանության նախարարի հետ:
Սպասվում է նաև, որ Աքարի գլխավորած պատվիրակությունը կծանոթանա զինուժի ռազմական ակադեմիայի հետ:
Այցը կտևի մինչ մարտի 12-ը:









































