Մադրիդի «Ռեալ»-ի ղեկավարությունը կապ է հաստատել «Յուվենթուս»-ի հետ` պահանջելով հանդիպում անցկացնել` կապված թուրինյան ակումբի կիսապաշտպան Պոլ Պոգբայի հետ, հաղորդում է Football Italia-ն:
Ֆրանսիայի ազգային հավաքականի ֆուտբոլիստի տրանսֆերի ձեռքբերմամբ առավելապես հետաքրքրված է «Արքայական ակումբ»-ի գլխավոր մարզչի օգնական Զինեդին Զիդանը:
Ավելի վաղ շրջանառվում էին ասեկոսեներ, որ «Ռեալ»-ը 20-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի դիմաց պատրաստ է վճարել 60 մլն եվրո: Պոգբայի տրանսֆերը գնելու ցանկություն ունի նաև ՊՍԺ-ն, սակայն փարիզյան ակումբը գործնական քայլեր դեռևս չի ձեռնարկել:






































