Երգչուհի Ալլա Պուգաչովան երգել է դստեր համար և հուզել համացանցը։ Տեսանյութը իր Instagram-ում հրապարակել է Մաքսիմ Գալկինը։
Տեսանյութում երևում է՝ ինչպես է փոքրիկ Լիզան ճոճվում, իսկ կադրից դուրս Պուգաչովան երգում է «Ո՞ւր է հեռանում մանկությունը» երգը։
Այնուհետև նա հարցնում է փոքրիկին, թե գիտի՞ արդյոք՝ ուր է գնում մանկությունը, ինչին ի պատասխան՝ Լիզան ասում է, որ պետք է շատ ուրախանալ։
Համացանցի օգտատերերը ավելի քան մեկ միլիոն անգամ դիտել են տեսանյութը և նշել, որ Լիզան շատ խելացի աղջիկ է։
https://www.instagram.com/p/Bx9-JgmH20f/?utm_source=ig_embed









































