Մադրիդի «Ռեալ»-ի նախագահ Ֆլորենտինո Պերեսը չի ափսոսում, որ խոշոր գումարներ է վճարել` ձեռք բերելով բարձրակարգ ֆուտբոլիստների տրանսֆերներ:
2000 թվականին Պերեսը ձեռք բերեց պորտուգալացի Լուիշ Ֆիգուի իրավունքները, և ֆուտբոլիստը «Բարսելոնա»-ից «Ռեալ» տեղափոխվեց 56.1 մլն դոլարի դիմաց:
«Հաշվի առնելով 2000 թվականին առկա տրանսֆերային գները, Ֆիգուի տրանսֆերի ձեռքբերումն ինձ խելահեղություն էր թվում: Սակայն դա անհրաժեշտություն էր: Գնելով Ֆիգուի, Զիդանի և Ռոնալդոյի տրանսֆերները, մենք սկզբում գումար կորցրեցինք: Այնույհետև սկսեցինք վերադարձնել այն` ակումբում ստեղծելով ֆինանսական կայուն իրավիճակ








































