ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ տարածաշրջանում չհարձակվելու համաձայնագրի վերաբերյալ Իրանի առաջարկը կարող է լինել առաջին քայլը լարվածությունը կանխելու ուղղությամբ:
«Պայմանավորվել, որ միմյանց վրա չենք հարձակվի, հավանաբար, կլինի առաջին քայլը լարվածությունը թուլացնելու համար: Եվ մենք ճիշտ ենք համարում այդպիսի պայմանավորվածություն ունենալը»,- ասել է Լավրովը` պատասխանելով այն հարցին, թե ինչպես է նա գնահատում իրանական կողմի առաջարկը տարածաշրջանի երկրների միջև չհարձակվելու մասին համաձայնագիր կնքելու մասին:







































