Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկին ընտանեկան բռնության դեպքերի նվազման գործում առանձնացրեց հասարակության իրազեկումը, միաժամանակ՝ օրենսդրական կարգավորումները, որոնց իրականացման ճանապարհին, ըստ նրա, Հայաստանը միայնակ չէ:
«Ամենակարևոր առաջադրանքը ոլորտին վերաբերող տեղական ու միջազգային օրենսդրական պարտավորությունների գործարկումն է: Այս հարցում պատրաստ ենք մեր հայ գործընկերներին աջակցություն ցուցաբերել: Հարկավոր է անհրաժեշտ կառույցներ հիմնել և անհրաժեշտ փորձագիտական տվյալներ ձեռք բերել: Կարևոր է նաև ապաստարանների ստեղծումը, ինչպես նաև կոմպետենտ ու փորձառու մասնագետների հավաքագրումը»,- նշեց Սվիտալսկին:











































