Friday, 19 06 2026
17:50
Հայէկոնոմբանկն արժանացել է որակի գերազանցության մրցանակի Ռայֆայզեն Բանկի կողմից
17:40
ԱրարատԲանկ․ կյանքի նոր ռիթմ լսողության խանգարումներ ունեցող երեխաների համար
Իսրայելի բանակը հայտարարել է, որ հարվածներ է հասցրել «Հեզբոլլահ»-ի 80 թիրախի
17:20
Շուկայի իրական պատկերը. ՀՀ անշարժ գույքի վիճակագրության և տնտեսական ցուցանիշների նոր հարթակ է գործարկվել
17:10
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը կայցելի Վաշինգտոն
17:00
Flyone Armenia ավիաընկերությունը վերափոխում է հայկական ավիացիան
16:50
Հունգարիան հասել է ԵՄ-ին Ուկրաինայի արագացված անդամակցության մասին կետի հեռացմանը
Ջրային կոմիտեի աջակցությամբ լուծվել է Ջրաշենի ջրի խնդիրը
Թուրքիայի Ազգային անվտանգության խորհուրդը քննարկել է Հարավային Կովկասի, Սիրիայի և Ուկրաինայի շուրջ զարգացումները
ԱԺ նախկին պատգամավորի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում
16:10
Իրանը Իրաքում գաղտնի խմբեր է ստեղծել՝ Պարսից ծոցի երկրներին հարվածելու համար. Reuters
Ժամանակավորապես փակ կլինի Նուբարաշենից դեպի Բարձրաշեն ճանապարհահատվածը
15:50
Կուբան անցնում է շուկայական տնտեսության. Reuters
«Ուժեղ Հայաստան»-ի համակիրը բաժանել է ընտանի կենդանիներ և թռչուններ. ՀԿԿ նոր գաղտնալսումը
15:30
Իրանն ԱՄՆ-ի հետ բանակցությունները վերսկսելուց առաջ երաշխիքներ է պահանջել Լիբանանում ռազմական գործողությունների դադարեցման առնչությամբ. CNN
Յուրաքանչյուր ոք ինչ-որ նոր բան իմանալու անհրաժեշտություն ունի․ վարչապետ
15:10
Թրամփն աշխարհում Իսրայելին աջակցող միակ պետության ղեկավարն է. Վենս
Մոսկվան Հայաստանին «թշնամի» է նշանակել․ հայաստանյան նեոբոլշևիզմը սպառնալիք է
Վրաստանի իշխանությունները հերքում են հայկական ապրանքների «կեղծ վերաարտահանման» մասին լուրերը
14:40
Ucom-ը «Սթրիթ Բոլ Հայաստանի Գավաթ 2026»-ի տեխնոլոգիական գործընկերն է
14:30
Ուկրաինան ակնկալում է Սիլվայի միջնորդությունը Մոսկվայի հետ բանակցություններում. ԶԼՄ
Աշտարակ քաղաքի Էջմիածնի խճուղում տեղադրվել է լուսանկարահանող տեխնիկական միջոց
14:10
Թմրանյութեր տեղափոխող նավի վրա ԱՄՆ-ի հարվածից երեք մարդ է զոհվել
ՀՀ ճանապարհների թերությունների մասին հնարավոր է տեղեկացնել Arm Roads Info բջջային հավելվածի միջոցով․ քայլեր
13:50
Կոնգոյում էբոլայից մահացածների թիվը հասել է 232-ի
ՀՀ-ում կացության կարգավիճակ ստանալու գործընթացի շրջանակում մատուցվող ծառայությունները կթվայնացվեն
13:30
Իսրայելի քաղաքականությունը տարածաշրջանում չի համապատասխանում այդ երկրի շահերին. Մակրոն
Արտահանում դեպի ԵՄ․ գործնական ուղեցույց
13:10
Իրանի մեջլիսի խոսնակն ԱՄՆ-ին «ջախջախիչ պատասխան» է խոստացել խաղաղության հուշագրի պայմանները խախտելու դեպքում
Մինչև 12 տարեկան երեխա ունեցող ծնողների աշխատաժամանակը կկրճատվի

Վախճանվել է Տ. Շնորհք ծ. վրդ. Գասպարյանը

Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի մամլո դիվանը խոր ցավով տեղեկացնում է, որ մարտի 3-ին ԱՄՆ Բելվիլ Իլլինոյի հիվանդանոցում վախճանվել է Մայր Աթոռ Ս. Էջմիածնի միաբան, Ամերիկայի Հայոց Արևելյան թեմի հոգևոր սպասավոր Հոգեշնորհ Տ. Շնորհք ծայրագույն վարդապետ Գասպարյանը:

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը և Մայր Աթոռի միաբանությունը առ Աստված աղոթքով բարեհիշատակ Հայր Սուրբի հոգու հանգստության համար` սգում են Հոգեշնորհ Տ. Շնորհք ծայրագույն վարդապետ Գասպարյանի մահը:

Յիշատակն արդարոյն օրհնութեամբ եղիցի:

Տ. Շնորհք (գավազանի անունը` Արամ) ծայրագույն վարդապետ Գասպարյանը ծնվել է 1929 թվականին Եգիպտոսի Ալեքսանդրիա քաղաքում:

Նախնական կրթությունն ստացել է Ալեքսանդրիայի ազգային վարժարանում, ապա ուսանել Անգլիական դպրոցում:

1959 թ. ավարտել է Երուսաղեմի Ժառանգավորաց վարժարանը և ձեռնդրվել սարկավագ: Միաժամանակ ուսանել է Մարգեթի համալսարանում: Տիրապետել է ինը լեզուների:

1961 թ. ձեռամբ Եգիպտոսի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Մամբրե արքեպիսկոպոս Սիրունյանի կուսակրոն քահանա է ձեռնադրվել Կահիրեի Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում:

1962 թ.-ից հովվական առաքելությամբ մեկնել է Բրազիլիա` Սան Պաուլո, ուր վարդապետության մասնավոր աստիճան է ստացել տեղի առաջնորդ Գերաշնորհ Տ. Բաբկեն արքեպիսկոպոս Ապատյանի կողմից:

1963 թ.-ին նշանակվել է Բրազիլիայի և Ուրուգվայի առաջնորդական փոխանորդ:

1969 թ. երջանկահիշատակ Վազգեն Ա Ամենայն Հայոց Կաթողիկոսի կողմից Գևորգյան հոգևոր ճեմարանի տեսչի հանգամանքով հրավիրվել է Ս. Էջմիածին:

1974 թ. Ամերիկայի Արևելյան թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Թորգոմ արքեպիսկոպոս Մանուկայնի կողմից ստացել է ծայրագույն վարդապետի աստիճան:

1979 թ. Թուրքիայի Հայոց Պատրիարք Ամենապատիվ Տ. Շնորհք արքեպիսկոպոս Գալուստյանի կողմից նշանակվել է Պատրիարքի օգնական:

1996 թ. Երուսաղեմի Հայոց Պատրիարք Տ. Թորգոմ արքեպիսկոպոս Մանուկյանի կողմից հրավիրվել է Երուսաղեմ` իբրև ճեմարանի պատասխանատու և դասախոս:

Ամերիկայի Հայոց Արևելյան թեմում հովվական պաշտոններ է վարել մի շարք շրջաններում: Հովվական ծանր պարտականությունների հետ մեկտեղ հետևել է Քրիստոսաբանության, Ծիսական աստվածաբանության, Հովվական խորհրդատվության և Լեզվաբանության դասընթացներին:

Հանգստյան կոչվելուց հետո Հոգեշնորհ Հայր Սուրբը որպես այցելու հովիվ իր ծառայությունն էր շարունակում բերել Հյուսիսային Ամերիկայի և Կանադայի մի շարք ծուխերում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում