Sports Direct News-ը հայտնում է, որ «Բարսելոնա»-ն որոշում է կայացրել Կարլես Պույոլին փոխարինողի հարցի շուրջ:
Կատալոնական ակումբը կփորձի ձեռք բերել Դավիդ Լուիսի իրավունքները: Ընդ որում, «կապտանռնագույններ»-ը ցանկանում եմ իրականացնել գործարքը մինչև աշխարհի 2014 թվականի առաջնության մեկնարկը: Լուիսը դիտարկվում է որպես թիմի ավագ Կարլես Պույոլի փոխարինող:
Ընթացիկ մրցաշրջանում «Չելսի»-ի կազմում Լուիսը մասնակցել է 15 հանդիպումների:







































