WBC վարկածով կիսաթեթև քաշային կարգում աշխարհի չեմպիոն, ամերիկացի բռնցքամարտիկ Ֆլոյդ Մեյուեյզերը (45-0) բացատրել է, թե ինչու է հաջորդ մրցակից ընտրել Մարկոս Մայդանին:
«Ես չեմպիոն եմ: Նվաճել եմ տիտղոսը և այժմ կարող եմ ընտրել մրցակիցներիս: Մենամարտում եմ, ում հետ կցանկանամ:
Այդպես կլինի այնքան ժամանակ, որքան ես շարունակեմ կարիերաս: Իսկ Ամիր Խանը նախ թող վաստակի ինձ հետ մենամարտելու իրավունքը»,- ասել է Ֆլոյդը:








































