«1+1» ալիքը «համազգային ինտերնետ-հանրաքվե» է անցկացրել, որի ժամանակ ուկրաինացիները միանշանակ կողմ են քվեարկել ԵՄ-ը և ՆԱՏՕ-ին անդամագրվելուն: Համացանցի օգտատերերը հնարավորություն են ունեցել արտահայտվել երեք հարցի շուրջ. ՆԱՏՕ-ին անդամագրվելու, ԵՄ-ին ինտեգրվելու և Ուկրաինայում երկու պետական լեզու ունենալու՝ ուկրաիներեն և ռուսերեն: Այսպես, հարցվածների մեծ մասը ՆԱՏՕ-ին անդամագրվելու կողմ է քվերակել (80 հազար մարդ): Դրանից բացի, ուկրաինացիները կողմ են, որպեսզի իրենց երկիրը ԵՄ-ին անդամագրվելու հայտ ներկայացնի (88 հազար մարդ): Պաշտոնապես երկու լեզու ունենալուն համաձայնել են հարցվածների 43%-ը, իսկ 57%-ը դեմ են դրան:
Նշենք, որ հացմանը ավելի քան 100 հազար մարդ է մասնակցել: Հանրաքվեին մասնակցել են միայն Ուկրաինայում ապրող օգտատերերը:









































