«Մանչեսթեր Յունայթեդ»-ի հարձակվող Ռոբին վան Պերսին մտադիր է փոխել ակումբային գրանցումն ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո:
Հոլանդիայի հավաքականի 30-ամյա ֆուտբոլիստը պատրաստ է լքել Մանչեսթերը և տեղափոխվել Թուրինի «Յուվենթուս», որը տաղանդավոր հարձակվողի տրանսֆերի հիմնական հավակնորդն է: Նշվում է, որ վան Պերսին պատրաստ է հրաժարվել 10 մլն ֆունտ կազմող պարգևավճարից, որը կարող է ստանալ, եթե պայմանագրի վերջին երկու տարիներն անցկացնի «կարմիր սատանաներ»-ի կազմում:
Հավելենք, որ ընթացիկ մրցաշրջանում վան Պերսին 16 հանդիպում է անցկացրել «Մանչեսթեր Յունայթեդ»-ի կազմում և 11 գոլ խփել:










































