Արևմտյան Վրաստանի Սամեգրելո շրջանի երեք հազար բաժանորդներ մնացել են առանց էլեկտրամատակարարման: Այս մասին հաղորդում է Trend-ը:
«Էներգո-պրո Ջորջիա» էլեկտրականություն մատակարարող ընկերությունում ասել են, որ դրա պատճառը կիրակի օրը մոլեգնած փոթորկային քամու՝ էլեկտրահաղորդալարերի վնասելն է:
Փոթորիկն արմատախիլ է արել շատ ծառեր, տապալել էլեկտրահաղորդալարարի սյուներ, քշել տների տանիքներ:
Տեղում արդեն աշխատում են ընկերության մասնագետները, որոնք խոստանում են երեկոյան վերականգնել Զուգդիդի շրջանի էլեկտրամատակարարումը:








































