Forbes-ի ամերիկյան հրատարկչատունը UMH Group ընկրությունից հետ է կանչում Forbes-Ուկրաինա տարբերակի արտոնագիրը: UMH Group-ը պատկանում է Սերգեյ Կուրչենկոյին՝ մի մարդու, որի նկատմամբ արևմտյան մի շարք երկրներ ներմուծել են վիզայի և ֆինանսական պատժամիջոցներ՝ կապված Ուկրաինայում կատարվող իրադարձությունների հետ, հայտնում է BuzzFeed պորտալը:
Forbes-ի ներկայացուցիչը հայտարարել է, որ հրատարակչատունը նաև լքել է Միգել Ֆորբսը՝ հրատարակչական ընտանիքի անդամը: Հենց նա է հաստատել հրատարակության արտոնագիրը նոր տիրոջը փոխանցումը, որը սերտ կապեր է ունեցել նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչի հետ:
Ամերիկյան Forbes-ը պնդում է, որ հրատարակչատնից Միգել Ֆորբսի հեռանալը ոչ մի կերպ կապված չէ Ուկրաինայի հետ և եղել է դեռ անցած տարվա դեկտեմբերին՝ չնայած մինչև հիմա այդ մասին պաշտոնապես չի հայտարարվել:









































