Մեկ մարդ է տուժել Կահիրեում ինքնաշեն ռումբի պայթելու հետևանքով: Ինչպես հայտնել է «Ալ-Բալյադ» լրատվական պորտալը, դեպքը տեղի է ունեցել նախագահական պալատի մոտակայքում, որը գտնվում է մայրաքաղաքի հեղինակավոր Գելիոպոլիս շրջանում:
Ստացվող տեղեկությունների համաձայն՝ այստեղ հայտնաբերվել է ևս մեկ պայթուցիկ սարք, որը տեղում վնասազերծել են սակրավորները:
Ներկայում ուսումնասիրում են պայթյունի շրջանը՝ մտավախություն ունենալով, որ կարող են այլ պայթուցիկ սարքեր ևս գտնվել:









































