«Չելսի»-ի դարպասապահ Պետր Չեխի կարծիքով` Անգլիայի առաջնության ֆավորիտ պետք է համարվի «Մանչեսթեր Սիթի»-ն, բայց մի շարք ակումբներ կարող են պայքարի եջ մտնել «քաղաքայիններ»-ի հետ:
«4 կամ 5 թիմեր գրեթե նույն մակարդակն ունեն: Նրանք բոլորն էլ կարող են առաջնության հաղթող դառնալ: Հաշվի առնելով իրադարձությունների զարգացումն ընթացիկ մրցաշրջանում, ցանկացած ելք հնարավոր է:
«Մանչեսթեր Սիթի»-ն ֆավորիտ է մնում, իսկ մյուս մրցակիցները կանեն հնարավորը` հաղթելու համար: Մենք դեռ բազմաթիվ խաղեր ունենք առջևում և պետք է աշխատենք լավ խաղ ցուցադրել»,- ասել է Չեխը:







































