Լոնդոնի «Չելսի»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն դժգոհություն է հայտնել` ընկերական հանդիպումների պատճառով ժամանակցույցում կատարվող դադարի վերաբերյալ:
«Մենք միշտ հարգանքով ենք վերաբերում ֆուտբոլիստների հպարտությանն ու ցանկություններին: Բայց խաղացողները մեկնում են իրենց հավաքականներ և վերադառնում վնասվածքներով:
Օրինակ, Դավիդ Լուիսը: Նա մի քանի կարևոր հանդիպում է բաց թողել, մեկնել է հավաքական և վերադարձել վնասվածքով: Հաշվի առնելով այն, որ շատերը ժամանում են այլ մայրցամաքներից, մենք չենք կարողանում նորմալ մարզվել»,- ասել է Մոուրինյոն:










































