«Մանչեսթեր Սիթի»-ի գլխավոր մարզիչ Մանուել Պելեգրինին հերքել է կատալոնական «Բարսելոնա»-ի հարձակվող Լիոնել Մեսսիի տրանսֆերը ձեռք բերելու մասին շրջանառվող լուրերը:
«Դրանք, պարզապես, լուրեր են»,- ժպտալով հայտարարել է չիլիացին:
Ավելի վաղ նշվել է, որ անգլիական ակումբը պատրաստ է 200 մլն եվրո վճարել արգենտինացի ֆուտբոլիստի իրավունքների դիմաց և առաջարկել նրան 25 մլն եվրո տարեկան աշխատավարձ:






































