Երևանում շարունակվում է շախմատի Եվրոպայի անհատական առաջնությունը: Մարտի 7-ին կայացել են 5-րդ տուրի պարտիաները:
4.5-ական միավոր վաստակած ռուսաստանցիներ Ալեքսանդր Ռյազանցևը և Ալեքսանդր Մոտիլյովը կիսում են առաջին տեղը:
Հայաստանի ներկայացուցիչներից լավագույն արդյունքն ունեն Հրանտ Մելքումյանը, Գաբրիել Սարգսյանն ու Վլադիմիր Հակոբյանը, ովքեր զիջում են առաջատարներին 0.5-ական միավորով և ութ շախմատիստների հետ բաժանում են 3-13-րդ տեղերը:







































