Հռոմում 83 տարեկան հասակում մահացել է ժամանակակից արվեստի գուրուներից մեկը՝ ամերիկացի նկարիչ Սայ Տվոմբլին:
Տվոմբլիին մեծ համբավ են բերել հիսունականներին նրա կողմից ստեղծված, այսպես կոչված՝ վայելչագրական աշխատանքները, որոնցում նա օգտագործել է բծերի և տառանման պատկերների համադրություն:
1957 թվից նկարիչն ապրել է Իտալիայում: Այս մասին հաղորդում է BBC-ն:
2010 թ. նա իրավունք էր ստացել նկարել Լուվրի առաստաղին: Նա Ժորժ Բրակից հետո դարձել է երկրորդ նկարիչը, ում դիմել են նման պատվերով:








































