Թուրքիայի հարավ-արևմտյան Անթալիա նահանգում մեկ օրվա ընթացքում Ժողովրդական հանրապետական ընդդիմադիր կուսակցության շարքերը լքել է 500 անդամ, հաղորդում է թուրքական Sabah թերթը:
Նման քայլի պատճառ է հանդիսացել կուսակցության քաղաքականության հանդեպ դժգոհությունը և նախընտրական ռազմավարությունը: Նշենք, որ Թուրքիայում մարտի 30-ին անցկացվելու են տեշական ինքնակառավարման մարմինների ընտրություններ:
Ակնկալվում է, որ ընտրություններում հիմնական պայքարը կծավալվի Ժողովրդական հանրապետական և իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունների ներկայացուցիչների միջև:











































