Երեկ Բրյուսելի «Ռուա Բոդուեն» մարզադաշտում կայացած Բելգիա-Կոտ դ’Իվուար ընկերական հանդիպման ժամանակ գրանցվել է անհավանական վրիպում: Բելգիայի հավաքականի և «Աստոն Վիլա»-ի հարձակվող Քրիստիան Բենետեկն շեղ է հարվածել դատարկ դարպասին: Նրա հարվածից հետո գնդակը ուղևորվել է տրիբունա: Հիշեցնենք, որ հանդիպումը ավարտվել էր մարտական ոչ-ոչի՝ 2-2:






































