Saturday, 06 06 2026
ԱԺ ընտրությունների նախօրեին հարձակման է ենթարկվել 1in.am-ի լրագրող Ժիրայր Ոսկանյանը
23:50
Երկիրը կհայտնվի հզոր մագնիսական փոթորկի ազդեցության տակ
Նորից զգույշ եղեք սադրիչներից․ Արայիկ Հարությունյան
23:30
Սառցե մարդու առեղծվածը նոր փուլում․ հայտնաբերվել են հնարավոր ակտիվ միկրոօրգանիզմներ
23:20
Վահե Աղասյանը` ոսկե մեդալակիր
23:10
Արծաթափայլ ամպեր և ամառային արևադարձ․ ինչ կբերի հունիսյան երկինքը
Կարկուտի հետևանքով գառնարածը վնասվածք է ստացել, անկել են ոչխարներ և գառներ
22:50
Roblox-ն ու Minecraft-ը կարող են ենթարկվել նոր սահմանափակումների
ԿԸՀ-ն հորդորում է քվեարկության գնալիս թվեր կրող հագուստ չկրել
22:30
«Toy Story 5» անիմացիոն ֆիլմը երեխաների համար վտանգ է ներկայացնում
Դատախազությունը միջնորդություն է ներկայացրել Դավիթ Ղազինյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համար
22:10
«Տիեզերական արվեստ». Գանտել միգամածությունը նոր պատկերում
No 18․ Քարոզարշավն ավարտվում է, պայքարը՝ սկսվում
Երկրաշարժ՝ Հայաստանում
«Բոլորին դեմ ըլլալով՝ բոլորին կողմ ենք». մեր առաջարկը բոլորին ձեռնտու է
Ոտքը կորցրած մարզիկը կարող է ապրել և աշխատել տիեզերքում
Ինչքան բռնեք, տասնապատիկ կբաժանենք՝ սա է տրամաբանությունը. 2 առանձին ընտրական գործընթաց է
21:09
Bugatti-ի նոր գաղտնի նախագիծը կմիավորի երկու ծայրահեղ տարբեր հիպերմեքենա
ԱՄՆ-ը համաձա՞յն է Ռուսաստան-Իրան ռազմավարական համագործակցությանը Ադրբեջանի «մատուցելիք» ծառայությանը
20:50
Փոլ ՄաքՔարթնիի նոր ալբոմը թողարկման առաջին իսկ շաբաթում գլխավորել է բրիտանական հիթ-շքերթը
Սիսիանում ադրբեջանցիների ակցիայի մասին լուրն ապատեղեկատվություն է․ ՆԳՆ
20:30
ԵՄ-ն պահանջում է բացել ներքին սահմանները. Գերմանիան ցանկում է
20:20
Հայաստանի ֆուտբոլի ընտրանին ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Ղազախստանի հետ
20:10
Լարվածությունը Հորմուզի նեղուցում աճում է․ Reuters
ՄԻՊ խորհրդի նիստում քննարկվել են երեխաների անձնական տվյալների պաշտպանության և հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների հարցերը
19:50
Կոնգոյում էբոլա վիրուսով վարակման ավելի քան 450 դեպք է հաստատվել
Հանդիպում ԿԸՀ-ում՝ 14 պետության ընտրական մարմինների, օտարերկրյա ՀԿ-ների, ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական և հյուպատոսական ներկայացուցչությունների մասնակցությամբ
19:30
ՆԱՏՕ-ն Ուկրաինայի համար պատրաստում է 70 միլիարդ եվրոյի օգնության փաթեթ
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուի հայրը կասկածվում է ընտրակաշառք տալու մեջ
19:10
Մեծ Բրիտանիայի գլխավոր շտաբի պետը հայտարարել է երկրի մոտակայքում ռուսական ռազմական թռիչքների ավելացման մասին

Շանթ Հարությունյանը հրաժարվել է մասնակցել դատական նիստին՝ այն որակելով «շոու»

«Ազատություն» ռադիոկայանի փոխանցմամբ՝ Անցած տարվա նոյեմբերի 5-ի բախումների հետևանքով կալանավորված Շանթ Հարությունյանը բոյկոտել և չի մասնակցել Կենտրոնի դատարանում գումարված դատական նիստին, որի ժամանակ նրա կալանքի ժամկետը երկարաձգվել է ևս երկու ամսով. դատարանը բավարարել է քննչական մարմնի միջնորդությունը և ոչ միայն Շանթ Հարությունյանը, այլ նաև նույն գործով անցնող մյուս 14 կալանավորները կշարունակեն մնալ բանտերում։

Նիստին մասնակցելուց հրաժարվելը  Հարությունյանը հիմնավորել է այսպես՝ չի ցանկանում մասնակցել «հերթական շոուին», «Ազատություն» ռադիոկայանին փոխանցել է նրա նախկին կինը՝ Ռուզան Բադալյանը։

«Եթե երկու ամսվա ընթացքում ոչ մի քննչական գործողություն չի իրականացվում, ոչ մի փաստ չկա, որ ինքը իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն է կիրառել, ոչ մի հիմնավորում չունեն երկարաձգելու, բայց միևնույն է՝ երկարաձգում են արդեն երկրորդ անգամ։ Նրանք ապօրինաբար չորս ամիս է գտնվում են բանտում, ոչ մեկի վրա չեն կարողանում այդ հոդվածը հաստատել, ուղղակի պահում են բանտերում, մինչև տեսնեն՝ ինչ կորոշեն»,- ասաց Բադալյանը։

Շանթ Հարությունյանին սպառնում է մինչև տասը տարվա ազատազրկում, քանի որ նա մեղադրվում է նոյեմբերի 5-ի ակցիայի ժամանակ գետնին ընկած ոստիկանին ծեծելու մեջ։ Սակայն, Ռուզան Բադալյանի փոխանցմամբ, Հարությունյանը շարունակում է հերքել իր արարքում հանցակազմի առկայությունը, քանի որ այդ անձը եղել է քաղաքացիական հագուստով, չի ներկայացել, որևէ տարբերանշան չի կրել, Հարությունյանը և նույն մեղադրանքով բանտերում գտնվող մյուս կալանավորները չէին կարող ենթադրել, որ նա ոստիկանության աշխատակից է։ Հարությունյանը մեղադրվում է ոստիկանի նկատմամբ վտանգավոր բռնություն գործադրելու մեջ։

«Իշխանությունները, նախաքննական մարմինը ոչ մի կերպ չեն կարողանում հաստատել այդ 316-րդ հոդվածը, դա միանշանակ սադրիչ է եղել՝ ոստիկան, թե ոչ ոստիկան… Մարդը քաղաքացիական հագուստով է եղել և ոչ մեկը չէր կարող ասել, որ նա ոստիկան է եղել»,- ասել է Հարությունյանի նախկին կինը։

Նոյեմբերի 5-ին Երևանի կենտրոնում ձերբակալված, երկու օր անց ազատ արձակված Արման Մխիթարյանը «Ազատության» հետ զրույցում տարակուսած էր ոչ միայն իրեն ձերբակալելու, այլև երկու ընկերներին՝ Ավետիս Ավետիսյանին և Սևակ Մնացականյանին մինչև այժմ բանտում պահելու և կալանքի ժամկետն էլ երկարաձգելու փաստից։ Մխիթարյանը Ազատության հրապարակ է եկել միջադեպից ուշ, երբ մի քանի տասնյակ մարդ արդեն բերման ենթարկված է եղել։

«Ազատության հրապարակում երկու երիտասարդ նստած էին Շանթի տեղը՝ «Ես սկսում եմ հեղափոխություն» պաստառով, հարձակվեցին էս տղաների վրա, ձեռքը բռնեցի, ասացի՝ «ի՞նչ է եղել, սրանց ինչո՞ւ եք տանում», «բա արի գնանք, կասեմ ինչու ենք տանում», ինձ էլ հավաքեցին զուտ դրա համար։ Նույնը կարող եմ ասել մյուս տղաների մասով, Ավետիս Ավետիսյանի մասով կրկին ոչինչ չկա։ Նայում ենք կադրերը, որևիցե հարված, որևիցե պայթյուն չի եղել, և առաջին սադրանքը նաև տեսագրությունից տեսնում ենք, որը քաղաքացիական հագուստով ոստիկանն էր, որ առաջինը պայթեցրեց և էդ խառնաշփոթը ստեղծեց, ու սկսեցին խփել էդ սադրիչին, ու դրանից էլ ամեն ինչ գնաց»,- ասել է Մխիթարյանը։

Մանրամասները՝ «Ազատություն» ռադիոկայանի կայքէջում

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում