Միլանի «Ինտեր»-ի նախկին պաշտպան Մարկո Մատերացին առաջիկա ժամանակաշրջանում կարող է միլանյան ակումբ վերադառնալ: Դեռևս հայտնի չէ, թե ինչ պաշտոն կզբաղեցնի 40-ամյա Մատերացին, բայց նրա վերադառնալու միտքը պաշտպանում է անձամբ ակումբի սեփականատերը` Էրիկ Տոհիրը:
«Ես «Ինտեր»-ի ֆանատ եմ: Տեսնենք, թե ինչ կարող է տեղի ունենալ, բայց ես զգացում ունեմ, որ Տոհիրը ցանկանում է կարևոր գործ անել ակումբի համար: Հուսով եմ` դա նրան կհաջողվի»,- ասել է Մատերացին:
Հիշեցնենք` Մարկո Մատերացին հանդես է եկել «Ինտեր»-ի կազմում 2001-2011 թվականներին:









































