Մաորի ժողովրդի արքա Տուխեիտիա Պակին չեղյալ է հայտարարել հանդիպումը Մեծ Բրիտանիայի արքայազն Ուիլյամի հետ, որը պետք է տեղի ունենար Նոր Զելանդիա նրա այցի ժամանակ, գրում է The Guardian-ը՝ հղում կատարելով երկրի վարչապետ Ջոն Քեյին:
Կառավարության ղեկավարի խոսքով՝ մաորիների արքան նման որոշում է կայացրել, քանի որ արքայազնի հետ հանդիպման համար չափազանց քիչ ժամանակ է հատկացված եղել:
Նա հաշվարկել է, որ արքայազնի գրաֆիկում մեկուկես ժամը քիչ է նրան պատշաճ ուշադրություն ցուցաբերելու համար:
2006թ. գահ բարձրացած մաորիների արքան առաջին անգամ պետք է հանդիպեր բրիտանական թագավորական ընտանիքի անդամներից մեկի հետ:
Արքայազն Ուիլյամը, նրա կինը՝ Քեյթ Միդլթոնը, ու նրանց որդին՝ արքայազն Ջորջը, Ավստրալիա և Նոր Զելանդիա կմեկնեն 2014թ. ապրիլին:








































