Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն Անկարայում հանդիպել է Ղրիմի ասոցիացիաների ներկայացուցիչների հետ: Նշելով Ուկրաինայի միասնականության և ամբողջականության պահպանման կարևորությունը, քաղաքացիների իրավահավասարությունը՝ Դավութօղլուն նշել է, որ Թուրքիան առաջինը օգնության կհասնի Ղրիմին: Այս մասին հաղորդում է TRT հեռուստաընկերությունը:
Նշենք, որ Թուրքիայի ԱԳՆ-ում անցկացվել է արտահերթ նիստ Ղրիմում տեղի ունեցող իրադարձությունների կապակցությամբ, որը տևել է շուրջ երեք ժամ:
«Թող ձեզ մոտ անգամ կասկած չառաջանա, թե մենք չենք միջամտի տեղի ունեցող իրադարձություններին: Մենք առաջինը կշտապենք մեր եղբայրներին օգնության»,- ասել է Դավութօղլուն՝ դիմելով Ղրիմի բնակիչներին:









































