ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը ՀՀ պետաիրավական հանձնաժողովում ներկայացնում է 2018թ․-ին ՀՀ-ում գրանցված հանցագործությունների վիճակագրությունը: Սա նրա տարեկան զեկույցն է, որում շեշտադրում է հանցագործությունների թվի աճը՝ շուրջ 11.2 տոկոս: Բայց սա պայմանավորում է ոչ թե կատարված հանցագործությունների աճով, այլ բացահայտման արդյունավետությամբ:
«Քանակական առումով աճել է, գրանցվել է 22 551 դեպք, որը 11.2 տոկոսով գերազանցում է նախորդ տարվա ցուցանիշը: Դրան զուգահեռ կրիմինոլոգիայի մեջ յուրաքանչյուր դեպքի թվի նվազումը գնահատվում է երկու ուղղություններով. լատենտայնության բարձր ցուցանիշ ունեցող ու չունեցող, կարող ենք խոսել հանցագործության պատճառների միտումների մասին: Հանցագործության վիճակի վատթարացման մասին չէ խոսքը, այլ քրեական մարմինների իրականացրած աշխատանքների արդյունավետության, որի շնորհիվ է հնարավոր լինում բացահայտել:









































