ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին, ով մարտի 4-ին կայցելի Կիև, կառաջարկի ուկրաինական նոր կառավարությանն օգնության շատ հստակ միջոցառումներ: Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ բանակցություններից հետո՝ փոխանցում է ITAR-TASS-ը:
«Մենք լրջորեն աջակցում ենք Ուկրաինայի անցումային կառավարությանը: Ջոն Քերին ուղևորվում է Կիև՝ հայտնելու մեր աջակցությունն ու առաջարկելու տնտեսական օգնության շատ հստակ փաթեթներ»,- ասել է Օբաման:










































