Խերսոնի, Նիկոլաևի և Օդեսայի ներկայացուցիչները դիմել են Ղրիմին`հայտարարելով ինքնավար հանրապետության կազմ մտնելու ցանկության մասին, եթե մարտի 30-ին կայանալիք հանրաքվեի արդյունքում նրա լիազորություններն ընդլայնվեն: Այս մասին հաղորդում է Ria Novosti-ն:
«Դիմում են նաև տեղի իշխանությունների ներկայացուցիչները: Նրանք կարծում են, որ Ղրիմի հետ պետք է լինեն նաև Նիկոլաևը, Խերսոնը և Օդեսան»,- հեռախոսով հայտնել է Ղրիմի Գերագույն խորհրդի փոխխոսնակ Սերգեյ Ցեյովը:









































