Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունները հիշատակվել են նաև «Օսկարի» մրցանակաբաշխության ժամանակ:
Ամերիկացի դերասան Ջարեդ Լետոն, որն «Օսկարի» է արժանացել «Երկրորդ պլանի լավագույն դերասան» անվանակարգում՝ «Գնորդների դալլասյան ակումբ» (Dallas Buyers Club) ֆիլմի համար, աջակցել է ուկրաինացիներին և վենեսուելացիներին:
«Մենք այստեղ ենք այն դեպքում, երբ դուք պայքարում եք, որպեսզի ձեր երազանքներն իրականանան, որպեսզի դուք կարողանաք ապրել այն կյանքով, որի մասին երազում եք»,- ասել է նա:









































