Ամերիկացի դերասան Ռամի Մալեքը Ջեյմս Բոնդի մասին նոր ֆիլմում չարագործի կմարմնավորի, գրում է Page Six-ը։
Պարբերականի տվյալներով՝ Մալեքը միացել է աղմկահարույց ֆիլմաշարի դերասանական կազմին։ Նա հայտարարել է, որ Բոնդի համար «դյուրին չի լինելու իր հետ»։ Ըստ պարբերականի՝ դերասանն ակնարկել է, որ չարագործի կմարմնավորի։
«Ես անհամբերությամբ սպասում եմ դերասանական կազմին և թիմին միանալուն»,-հավելել է Մալեքը։