Monday, 13 05 2024
«Դուք փակեցիք դուռը հայրենիք ու պատիվ ունենալու հույսի ու հավատի առջև». Վահե Սարգսյան
Սրբազանը՝ հանրային անհանդուրժողական քարոզի՞չ
Կարող են բեղ դնել, հագուստ ու անուն փոխել, պաթոսով խոսել, բայց դրանից էությունը չի փոխվում
21:50
Գուտերեշը կոչ է արել հետաքննել Ռաֆահում ՄԱԿ-ի աշխատակցի մահվան հանգամանքները
Սևանա լճի մակարդակը հավասարվել է նախորդ տարվա նույն օրվա նիշին
Վարդենիս համայնքում կիրականացվեն սոցիալ-տնտեսական զարգացման մեծածավալ ծրագրեր
Գեղարքունիքում «Բնակարանային մատչելիության պետական աջակցության ծրագրից» օգտվելու համար դիմել է 35 ընտանիք
Վրաստանում օտարերկրյա գործակալների մասին օրենքի ներդրմանն ընդդիմացողները շարունակում են բողոքի ակցիան
Միջուկային Իրանի «միջազգային» ադապտացիան
ՌԴ կառավարությունը կխթանի արտերկրում ռուսաց լեզվի տարածումը
«Իրականացվել է ավելի քան 25 այց». ՄԻՊ-ը՝ բողոքի ցույցի ձերբակալված մասնակիցների մասին
ՀՀ և Լիտվայի անձնական տվյալների պաշտպանության լիազոր մարմինները համագործակցության հուշագիր կկնքեն
Իսրայելի պաշտպանության նախարարը վճռականություն է հայտնել՝ Գազայում հասնելու պատերազմի բոլոր նպատակներին
20:10
Ղազախստանի նախկին նախարարը կնոջը սպանելու համար դատապարտվել է 24 տարվա ազատազրկման
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Ուղիղ․ Բագրատ Սրբազանը ամփոփում է օրը Սուրբ Աննա եկեղեցում
Վայոց ձորում վայրի կենդանիների պատճառով գյուղերին հասցված վնասը մեղմելու նպատակով ծրագիր կիրականցվի
Վարչապետն աշխատանքային այցով մեկնել է Դանիայի Թագավորություն
Լիսկայից կբռնագանձվի Երևանում 5 անշարժ գույք, այդ թվում՝ առանձնատունը, 3 ավտոմեքենա և 9 մլրդ դրամ
Վարչապետին է ներկայացվել Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակի 2023թ. գործունեության հաշվետվությունը
19:20
Քենիայում ջրհեղեղների հետևանքով մահացածների թիվը գերազանցում է 270-ը
Եվրոպական հանձնաժողովի գործադիր փոխնախագահ Դոմբրովսկիսը Հայաստանում կմասնակցի ՎԶԵԲ տարեկան հանդիպմանը
Ասում են՝ Ոսկեպարով Արցախ են գնալու․ խիստ դատարկ և առավելապաշտական բովանդակություն
18:50
ԵՄ-ում հայտարարել են մասնակիորեն ռազմական տնտեսության անցնելու մասին՝ Ուկրաինային աջակցելու համար
Սա հիբրիդ զանգված է միջնադարյան կղերականության և սովետառուսական քաղքենիության
18:30
Լեհ ֆերմերները հացադուլ են սկսել Սեյմի շենքում
Ռևանշ է․ նպատակը ՀՀ-ն ամբողջությամբ ռուսական իմպերիային ենթարկեցնելն է
Հայաստանում կարմրուկի լաբորատոր հաստատված դեպքերի թիվը հասել է 399-ի՝ մեկ շաբաթում ավելանալով 10-ով
ԵԱՀԿ նախագահողը Արցախի հարցը չի համարում փակված
ՀՀ ԱԺ նախագահը ԵԱՀԿ գործող նախագահին է ներկայացրել Ադրբեջանում ապօրինի պահվող հայ ռազմագերիների, քաղաքացիական անձանց Հայաստան վերադառնալու հրամայականը

Այդ հարցը տվել ենք Սամվել Բաբայանին. Հոկտեմբերի 27-ի և Մարտի 1-ի մեղավորներին պաշտպանողները մեր շրջապատում չեն կարող լինել

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է «Ազատամարտիկների դաշինքի» խորհրդի անդամ Ռազմիկ Պետրոսյանը։

– Պարոն Պետրոսյան, դուք հայտարարել էիք Արցախի նախագահական ընտրություններում ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանին սատարելու մասին։ Առաջիկա ձեր գործողությունները որո՞նք են լինելու։

– Սամվել Բաբայանն իր հանդիպումներն է կազմակերպում, ընթացքում, երբ արդեն պարզ կլինի, որ ստորագրահավաք է անցկացնելու, մեր այնտեղի մարտական ընկերների հետ կաջակցենք, եթե այդպիսի կարիք լինի։ Կարծես թե հանդիպումները նորմալ են ընթանում, բնակչության հետ հանդիպում ու իր ծրագրերն է ներկայացնում։ Ինձ թվում է՝ այս փուլում աջակցության կարիք չկա, եթե առաջիկայում լինի, անպայման մեր հնարավորության սահմաններում օգտակար կլինենք։

– Այսինքն՝ մնում եք այն տեսակետին, որ Արցախի հաջորդ նախագահը պետք է Սամվել Բաբայա՞նը լինի։

– Այո՛, մենք նախընտրում ենք, որ Սամվել Բաբայանը լինի, մենք նրան վստահում ենք։ Արցախում հզոր ձեռքի անհրաժեշտություն կա, իսկ Բաբայանը հենց այդպիսին է։

– Իր մի քանի հայտարարություններ լայն քննարկման արժանացան և ինչ-որ տեղ հակասում են նաև ձեր մոտեցումներին։ Նա նշել է, որ Մարտի 1-ին կրակելու հրաման Ռոբերտ Քոչարյանը չի տվել. ինչպե՞ս եք վերաբերվում իր այս մոտեցմանը։

Իհարկե, տարակուսելու խնդիր կա այստեղ։ Այդ հարցը մենք իրեն տվել ենք։ Տպավորություն է, որ նա պաշտպանում է երկրորդ նախագահին Մարտի 1-ի հետ կապված, բայց երբ ուշադիր լսում ենք, նա մեջբերում է քննչական մարմնի ներկայացրածը, որ իրեն մեղադրանք է առաջադրված ոչ թե զոհերի հետ կապված, այլ սահմանադրական կարգի տապալման։

Մարտի 1-ի բոլոր պատասխանատուները անկասկած պատժվելու են։ Ես չեմ հավատում, բայց եթե պարզվի, որ Սամվել Բաբայանը պաշտպանում է Քոչարյանին, մենք տարբեր ճամբարներում կհայտնվենք։ Ես չեմ հավատում, որ կարող է մի հայ լինել, որ Մարտի 1-ի մեղավորներին աջակցության խնդիր դնի։ Հիմա ուղղակի նա պահում է անմեղության կանխավարկածի խնդիրը ու մեջբերում քննչական կոմիտեի վարկածը, որ Քոչարյանը Մարտի մեկի զոհերի համար չի մեղադրվում, այլ սահմանադրական կարգի տապալման։ Բայց ես հստակ ուզում եմ հայտարարել, որ եթե որևէ մեկը փորձի պաշտպանել Մարտի 1-ի մեղավորներին, ես կլինեմ հակառակ կողմում։

– Այսինքն՝ ֆիքսենք, որ եթե նա հետագայում փորձի պաշտպանել Քոչարյանին, դուք այլևս չեք համագործակցի։

Ընդհանրապես Մարտի 1-ի և Հոկտեմբերի 27-ի պաշտպանողների կողքին լինել չենք կարող։

– Քաղաքական դաշտում ձեզ համար ջրբաժա՞ն են այդ երկու հանցագործությունները։

– Միանշանակ, Հոկտեմբերի 27-ի ու Մարտի 1-ի մեղավորներին պաշտպանողները մեր շրջապատում չեն կարող լինել, մենք իրենց կողքին չենք հայտնվի։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում