Թուրքմենստանի նախագահ Ղուրբանղուլի Բերդիմուհամեդովը ռեփ է կարդացել Ռովաչ (Բարեբեր) անունով քուռակի մասին։ Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Ռովաչը լույս աշխարհ է եկել 2019-ի առաջին օրը։
Նշվում է, որ քաղաքական գործիչը կատարել է սեփական ստեղծագործությունը Միջազգային ձիասպորտային համալրիում՝ Թուրքմենական ձիու ազգային տոնի կապակցությամբ տոնական ձիարշավների ժամանակ։
Երգում ասվում է, որ քուռակը ամբողջ երկրի համար բարեկեցություն է խորհրդանշում։