Երկու գլխավոր կասկածյալները, որոնք հետախուզվում էին Շրի Լանկայում մի շարք պայթյուններից հետո, ձերբակալվել են: Այս մասին հաղորդում է Ada Derana-ն՝ հղում անելով ոստիկանությանը:
Պորտալի տեղեկատվությամբ՝ ձերբակալվածներն են Մոհամեդ Սաահիդ Աբդուլ Հակ և Մուհամեդ Սաահիդ Աբդուլ Հակ եղբայրները: Հաղորդվում է, որ նրանք թաքնվել են Համպոլ քաղաքում իրենց բարեկամի կոշիկի խանութում: Ձերբակալվել են նաև ֆուրգոնի սեփականատերը, որով նրանք եկել են քաղաք, և խանութի տերը:
Շրի Լանկայում ահաբեկչությունների շարքը տեղի է ունեցել ապրիլի 21-ին: Սկզբում հաղորդվում էր 359 զոհերի և ավելի քան 500 վիրավորների մասին, սակայն ավելի ուշ հայտնի դարձավ, որ զոհվել է մոտ 100 մարդով քիչ:
Պայթյունների պատասխանատվությունը ստանձնել է ԴԱԻՇ-ը: Շրի Լանկայի իշխանությունները նաև հայտարարում են, որ հարձակումները կազմակերպել են տեղի ծայրահեղական կազմակերպությունները: Ահաբեկիչներից մի քանիսը եղել են նույն ընտանիքի անդամներ: