Մոդել Թալես Սոարեսը, որը մասնակցում էր Սան Պաուլուի Նորաձևության շաբաթվա ցուցադրությանը, մահացել է բեմի վրա ընկնելուց հետո: Այս մասին հաղորդում է Associated Press-ը:
Ինչպես հաղորդել են միջոցառման կազմակերպիչները, Սոարեսն ընկել է Ocksa ապրանքանիշի ցուցադրության ժամանակ: Հնարավոր է, որ նա ընկել է այն պատճառով, որ կանգնել է կոշիկի քուղի վրա:
Folha de S. Paulo պարբերականը նշում է, որ հանդիսատեսները սկզբում դա համարել են ներկայացման մաս: Սակայն հետո տղամարդը սկսել է ցնցվել, իսկ բերանից փրփուր է գնացել:
Բուժաշխատողները փորձել են մոդելին օգնություն ցույց տալ տեղում, ինչից հետո Սոարեսին հասցրել են հիվանդանոց, որտեղ արձանագրվել է նրա մահը: Նա 26 տարեկան էր:
https://www.youtube.com/watch?v=s5_AkcL_O2Y&feature=youtu.be