Tuesday, 21 05 2024
«Անկախացումից ի վեր ՀՀ-ի և ՄԱԿ-ի համագործակցությունը եղել է բազմաշերտ և արդյունավետ»․ ՀՀ նախագահ
22:45
Զելենսկին զանգահարել է Ալիևին
Ոսկեպարի Սբ Աստվածածին եկեղեցու տանիքածածկերը կնորոգվեն
Եթե «պայթի» Վրաստանը
Իրանի դիրքերը թուլացնելու փորձեր կարվեն. Երևանը պետք է պատրաստ լինի նույնիսկ անհնար սցենարներին
Իրանում լրջագույն խնդիր է օդային փոխադրումը․զարմանալի է, որ նման ուղղաթիռով են տեղափոխել նախագահին
Մոտենում է հերթական տեղումնաբեր ակտիվ ցիկլոնը
21:40
Վրաստանում ԱՄՆ պաշտոնյաներին մեղադրել են շանտաժի մեջ
21:30
Տուսկը հայտնել է, որ Լեհաստանի իշխանությունները չեն ծրագրում ականապատել արևելյան սահմանը
21:20
Պակիստանի բնակիչներին կոչ են արել չլքել տները անոմալ շոգի պատճառով
ՀՀ և Սլովենիայի ԱԳՆ-ներն անդրադարձել են միջազգային և տարածաշրջանային վերջին զարգացումների անվտանգային ազդեցություններին
Հնդկաստանի խոսուն որոշումը Իրանի առնչությամբ. Հայաստանի ուշադրության հրամայականը
ՀՀ և Սլովենիայի ԱԳՆ-ներն անդրադարձել են միջազգային և տարածաշրջանային վերջին զարգացումների անվտանգային ազդեցություններին
20:40
Մեծ Բրիտանիան և Ֆինլանդիան Ռուսաստանին հռչակել են գլխավոր սպառնալիք
20:30
Ֆրանսիան 45 ուկրաինացի զինվորի է վարժեցրել «Կեսար» հաուբիցները գործարկելու համար
20:20
ԱՄՆ-ն հայտնել է ԵՄ-ում պառակտման մասին՝ Նեթանյահուի նկատմամբ ՄՔԴ-ի կալանավորման հրամանի պատճառով
20:10
Ուկրաինայում հայտնել են, որ արդեն ավելի քան 3000 դատապարտյալ է դիմել զինված ուժերում ծառայելու համար
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ԵՄ-ն Մոլդովայի հետ պաշտպանության ոլորտում գործընկերության համաձայնագիր է ստորագրել
19:40
Գերմանիային հաջողվել է շուրջ մեկ միլիարդ եվրո հավաքել Ուկրաինայի հակաօդային պաշտպանության համար
Ալեն Սիմոնյանի կարծիքով՝ պետք է քննարկվի եկեղեցու նկատմամբ հարկային պարտավորությունների կիրառման հարցը
19:20
Ադրբեջանի արտգործնախարարը հեռախոսազրույց է անցկացրել Իրանի արտգործնախարարի պաշտոնակատարի հետ
19:10
Նոր Կալեդոնիայում անկարգությունների հասցրած վնասը գնահատվում է 1 մլրդ եվրո
19:00
Չինաստանը կպատասխանի ցանկացած գործողության, որը կխաթարի իր ամբողջականությունը. Չինաստանի ԱԳՆ
Ուղիղ․ Բագրատ Սրբազանն ամփոփում է օրը Սուրբ Աննա եկեղեցու բակում
18:45
ԵՄ-ում հաստատել են ռուսական սառեցված ակտիվների եկամուտներն Ուկրաինային ուղղելու ծրագիրը
52-ամյա տղամարդուն կալանավորելու որոշում է կայացվել բռնություն գործադրելու հրապարակային կոչեր հնչեցնելու մեղադրանքով
Ամեն շարժվող բան չէ, որ շարժում է․ Արուսյակ Ջուլհակյան
Ձեր շարժումը անվանեք «Սրբազան դաշինք»՝ Սերժ, Քոչարյան, ՀՅԴ, եկեղեցու որոշ սպասավորներ. Ռ․ Ռուբինյան
Ինչո՞ւ եք հոգեբանական տեռորի միջոցով ուզում դատարկել Կիրանցը. մյուս սահմանամերձ գյուղերը գնացել ե՞ք

ՀՀ վարչապետը՝ ռուսական պրոպագանդայի գործիք

Ռուսական «Россия-1»-ը պրոպագանդիստական հեռուստաալիք է, որը ամբողջությամբ սպասարկում է «Պուտինյան» ռեժիմի շահերն ու հետաքրքրությունները: Դրա աշխատանքները ուղղակիորեն համակարգվում են նախագահի աշխատակազմի և մամուլի քարտուղար Դ. Պեսկովի կողմից: Նույն տրամաբանությունը գործում է նաև մյուս հեռուստաալիքների պարագայում, բայց «Россия-1»-ը, մյուսների հետ համեմատած, աչքի է ընկնում առանձնակի մոլեռանդությամբ ու ցինիզմով:

Հեռուստաալիքի առաջնային քարոզչական գործիքներից մեկը «60минут по горячим следам» հաղորդումն է, որի նպատակն է լվանալ ՌԴ քաղաքացիների գլուխներն ու ապացուցել ռեժիմի գոյության ճշմարտացիությունը: Ասվածի վառ վկայությունն այն է, որ հեռուստաալիքի գրեթե բոլոր հաղորդումների և առավել ևս «60минут»-ի ընթացքում ավելի շատ խոսում են Ուկրաինայի, այլ ոչ թե Ռուսաստանի մասին: Կարծես թե, Ռուսաստանում ոչ մի ուրիշ խնդիր չկա և ռուս ժողովրդի առջև ծառացած միակ սպառնալիքը Ուկրաինան է: Բայց սա դեռ ամենը չէ. «60минут»-ի տխրահռչակ հաղորդավարները գրեթե բոլոր թողարկումների ժամանակ ատելություն են տարածում Ուկրաինայի նկատմամբ, ինչպես նաև՝ փառաբանում և գովերգում Վ. Պուտինին և ՌԴ իշխանություններին:

Կարծում եմ մեր ընթերցողները արդեն իսկ պատկերացում կազմեցին, թե ինչպիսի արժեքային միջավայրում է գործում այդ հեռուստաալիքը և այդ իսկ պատճառով առաջարկում եմ այլևս չխորանալ մանրամասների մեջ ու անցնել բուն թեմայի քննարկմանը:

Օրեր առաջ «60минут»-ի հերթական ուղիղ եթերին միացել էր նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Ինչպես միշտ հաղորդման քննարկման առարկան Ուկրաինան էր, և Հայաստանի վարչապետը հաղորդավարների առաջարկով պետք է խորհուրդներ տար Ուկրաինայի նորընտիր նախագահ Վ. Զելինսկուն, թե ինչպես հանդիպումների ժամանակ շփվել ՌԴ նախագահ Պուտինի հետ:

Իհարկե ՀՀ վարչապետը կուլ չտվեց պրոպագանդիստների խայծն ու հանդես եկավ հավասարակշռված պատասխանով, բայց այս պարագայում էականը ոչ թե Փաշինյանի խոսքն է, այլ հաղորդավարների ոչ կոռեկտ ու ցինիկ վարքագիծը: Տպավորությունն այնպիսին է, որ նրանք փորձում էին Պուտինին պատկերել զորեղ ու անհաղթահարելի տիրակալի կերպարով, որի հետ նույնիսկ փոքրիկ շփումը չափազանց մեծ պատասխանատվություն է: Ինչ-որ իմաստով սա էլ զարմանալի չէ, քանի որ հեռուսաալիքը Պուտինին գերբնական տիտանի կարգավիճակ շնորհում է գրեթե ամեն օր: Զարմանալին այն է, որ հենց ՀՀ վարչապետն էր դարձել ցինիզմով ողողված քարոզչության գործիքն ու փաստորեն իր ներկայությամբ հաստատում ու լեգիտիմացնում էր այդ ամենը: Ինչպես նշեցինք արդեն կարևոր էլ չէ, թե ինչ է պատասխանել Փաշինյանը, էականը նրա մասնակցությունն էր այդ կրկեսին, որը սկզբունքորեն անընդունելի էր:

Փաստորեն ռուսական հեռուստաալիքի պրոպագանդիստները այնպիսի տպավորություն էին փորձում ստեղծել, իբրև թե Պուտինը միջնադարյան տիրակալ է, իսկ Հայաստանի վարչապետը՝ վասալը նրա: Եվ արդեն իսկ դասեր քաղած վասալը պետք է խորհուրդ տա ուկրաինական ապստամբած վասալին, թե ինչպես շփվել «Ռուսական սրբազան կայսրության» կայսեր հետ:

Սա իհարկե նվաստացուցիչ վերաբերմունք է, և ՀՀ վարչապետը՝ որպես ինքնիշխան պետության առաջնորդ, լավ կանի այլևս չմասնակցի համանման քարոզչական կրկեսների: Դա պատիվ չի բերում ո՛չ Հայաստանին և ո՛չ էլ հայ ազգին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում