Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Վլադիմիր Պուտինի հետ ունեցած հեռախոսազրույցից հետո կրկին զանգահարել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային և հաղորդել, որ Ռուսաստանի նախագահը կորցրել է կապն իրականության հետ: Այս մասին հաղորդում է The New York Times թերթը՝ վկայակոչելով իր աղբյուրներին:
Գերմանիայի կանցլերն Օբամային ասել է, որ ինքը վստահ չէ՝ արդյոք Պուտինը պահպանե՞լ է կապն իրականության հետ: Մերկելի խոսքով՝ Ռուսաստանի նախագահը գտնվում է ուրիշ աշխարհում:
Հիշեցնենք, որ մարտի 2-ի երեկոյան կայացել է Մերկելի և Պուտինի հեռախոսազրույցը, որից հետո Ռուսաստանի նախագահը նախնականորեն համաձայնել է բանակցություններ անցկացնել Ուկրաինայի ճգնաժամի կարգավորման հարցով:









































