Thursday, 18 06 2026
Ուրուգվայում ՀՀ դեսպանն ու Բլանկա Ռոդրիգեսը COP17-ին առչնվող հարցեր են քննարկել
00:50
Բելգիան նախատեսում է մինչև 2030 թվականը Ուկրաինային փոխանցել իր ողջ F-16 ավիապարկը
ԵԱՀԿ տարածքի առջև ծառացած բազմաթիվ հիմնախնդիրներ պահանջում են հավաքական արձագանք. ՀՀ ԱԳ փոխնախարար
Վրաց-թուրքական սահմանին հյուրանոց-ամրոց կկառուցվի
Քննարկվել են Հայաստանի և ՄԱԿ Թմրամիջոցների և հանցավորության դեմ պայքարի գրասենյակի համագործակցության ընդլայնման ուղիները
Փակել փողոց նայող պատուհաններն ու դռները
00:10
Գերմանիան Թուրքիայի հետախուզությունն ընդգրկել է ամենաակտիվ լրտեսական կառույցների ցանկում
00:10
ԱՄՆ ռազմածովային ուժերը դադարեցրել են Իրանի նավահանգիստների շրջափակումը
00:08
Բանակցությունները չեն նշանակի հակառակ կողմի դիրքորոշման ընդունում․ Խամենեի
00:06
ԱՄՆ-ն հավատարիմ է խաղաղությանը․ Թրամփ
ՊԵԿ նախագահը ՀՄՆԿ Գլխավոր համաժողովում քննարկել է հարկային վարչարարության արդիականացման և համագործակցության ընդլայնման հարցեր
23:50
Ուզբեկ ֆուտբոլիստը պատմական ռեկորդ է սահմանել աշխարհի առաջնությունում
Ոստիկանները բացահայտել են Դարբնիկ գյուղում խուլիգանության դեպքը
23:30
ԱՄՆ-ն պատրաստ է վերականգնել Իրանի նկատմամբ ծովային շրջափակումը` հուշագրի պայմանների չկատարման դեպքում. Հեգսեթ
Արտաշատի ոստիկանները բացահայտել են դիտավորությամբ վրաերթի դեպքը
23:10
Պենտագոնի ղեկավարը հայտարարել է, որ ԱՄՆ-ն Եվրոպայում կանցկացնի իր զորքերի ռևիզիա և կնվազեցնի իր մասնակցությունը ՆԱՏՕ-ի ուժերին
Արարատի քաղաքային զբոսայգում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
22:50
Ռուսաստանը և Ուկրաինան զինծառայողների մարմինների հերթական փոխանակումն են կատարել
Հայկավան գյուղում այրվել է խոտածածկույթ․ փրկարարները մարել են հրդեհը
22:30
Իրանն ավելի հեռու է միջուկային զենքի ստեղծումից, քան երբևէ. Ռյուտե
Գրանցվել է հանցագործությունների թվի նվազում
22:10
Իրանի և Քուվեյթի ԱԳ նախարարները քննարկումներ են ունեցել
Հայաստանի քաղաքական դաշտի ներկայիս վիճակը դարձել է ազգային անվտանգության թիվ 1 սպառնալիքը
21:50
ԵՄ-ի և Կանադայի ռազմական ծախսերի աճը 2025 թվականին կազմել է 90 միլիարդ եվրո. Ռյուտե
Լավ կլինի՝ ՍԴ-ն բավարարի ռուսամետների բողոքը. նրանք պարտվելու են, ժողովրդավարությունը հաղթելու է
21:30
Ֆոն դեր Լայենն առաջարկել է սահմանափակել ուկրաինացի փախստականների ընդունումը ԵՄ. DPA
Կալուգացու հայտարարությունից չենք սարսափել. նոր չէ, որ կոալիցիա պիտի կազմեն, վաղուց էին կազմել
«Ռոսատոմ»-ի ղեկավարը հայտնել է Զապորոժիեի ԱԷԿ-ի աշխատակցի մահվան մասին
Բելառուսում «պատերազմ» է
Արմեն Նիկողոսյանը հրաժարական է տվել ՀՖՖ փոխնախագահի պաշտոնից և գործկոմի անդամությունից

Հայաստանում պնևմակոկային պատվաստումները կներդրվի սեպտեմբերից

«Միանշանակ այս ծրագիրը ևս պետք է ներդնենք։ Բերված փաստարկները բավական խոսուն են։ Պատվաստման արդյունքում մինչև 5 տարեկան երեխաների շրջանում մենք կունենենաք թոքաբորբերի և մենինգիտների նվազում, ինչի շնորհիվ կկանխարգելվի մանկական մահացությունը։ Մենք հպարտանում ենք, որ 2013-ին մանկական մահացության ամենացածր ցուցանիշներն են արձանագրվել մեր պետության գոյության ողջ պատմության ընթացքում։ Ցուցանիշ, որին ձգտել ենք տարիներ շարունակ և որի պահպանումն ու ավելի բարելավումը բոլորիս նպատակը պիտի լինի։ Այս ձեռքբերմանը մենք հասել ենք պատվաստումների, սկրինինգ ծրագրերի, մանկական վերակենդանացման բաժանմունքների ստեղծման ու հզորացման և այլ ծրագրերի շնորհիվ։ Դրանցից մեկն էլ ամենաբարձր վարկանիշ ունեցող արտադրողներից պատվաստանյութերի ձեռքբերումն է։ Այդ նույն պատվաստանյութերն են օգտագործվում եվրոպական զարգացած երկրներում։ Մեզ համար ամեն մի երեխայի կյանքը չափազանց թանկ արժե»,-ասել է Դերենիկ Դումանյանը` ՀՀ առողջապահության նախարարին կից կոլեգիայի հերթական նիստում Հայաստանի Հանրապետության պատվաստումների ազգային օրացույցում պնևմակոկային պատվաստումների ներդրման մասին հարցի քննարկման ժամանակ։

ՀՀ ԱՆ իմունականխարգելման ազգային ծրագրի ղեկավար Գայանե Սահակյանը ներկայացրել էր, որ Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) տվյալներով միայն 2008 թվականին աշխարհում մինչև 5 տարեկան երեխաների շրջանում գրանցված 8,8 մլն մահվան դեպքերից 476 հազարը պայմանավորված է եղել պնևմակոկային վարակներով: Մինչև 1 տարեկան երեխաների շրջանում պնևմակոկային սեպտիցեմիայի դեպքում մահացության ցուցանիշը հասնում է մինչև 20, իսկ մենինգիտների դեպքում՝ մինչև 50%-ի:

Հայաստանում պնևմակոկային հիվանդությունների (թոքաբորբեր, մենինգիտներ, բակտերեմիա, սինուսիտներ, բրոնխիտներ և այլն) վերաբերյալ ընդհանուր համաճարակաբանական տվյալները չկան՝ պայմանավորված լաբորատոր ախտորոշման դժվարություններով։ Այս բացը լրացվել է 2012 թվականի հոկտեմբերին՝ Երևանի երեք հիվանդանոցներում` «Արաբկիր» ԲՀ, «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոց, «Սուրբ Աստվածամայր» ԲԿ, ԱՀԿ օժանդակությամբ մանրէային մենինգիտների դետքային (պարեկային) հսկողության համակարգի ներդրմամբ։

Պնևմակոկային հիվանդությունների կանխարգելման, մասնավորապես թոքաբորբերից և մենինգիտներից մանկական մահացության նվազեցման նպատակով աշխարհի բազմաթիվ երկրներում հաջողությամբ ներդրվել և զգալի արդյունավետությամբ կիրառվում է պնևմակոկային պատվատսանյութը: Մեր երկրում նպատակահարմար է գտնվել պնևմակոկային պատվաստումները ներդնել սեպտեմբերից: Սահուն և հաջող ներդրման նպատակով հունիս-սեպտեմբեր ամիսներին բոլոր պոլիկլինիկաներում և ամբուլատորիաներում կիրականացվի պատվաստումային գործընթացի մոնիթորինգ, բուժաշխատողների համար անհրաժեշտ դասընթացներ կկազմակերպվեն: Մեծ ուշադրություն կդարձվի նաև բնակչության իրազեկմանը:

Կոլեգիայի անդամները միաձայն հավանություն են տվել ներկայացված ծրագրին։ Հանձնարարվել է այն իրականացնել ըստ ժամանակացույցի։

Այնուհետև Դեղարտադրողների և ներմուծողների ասոցիացիայի տնօրեն Սամվել Զախարյանը, ներկայացնելով Հայաստանի դեղագործության ոլորտի մարքեթինգային գործունեության Կանոնագրքի նախագիծը, նշել է, որ այն մշակվել է ՀՀ առողջապահության նախարարության աջակցությամբ։ Մասնավոր հատվածի և պետական մարմնի արդյունավետ համագործակցության արդյունքում ստեղծված փաստաթուղթն արդեն շրջանառության մեջ է դրվել, ստացվել են դրական արձագանքներ։ Բանախոսն ընդգծեց, որ Հայաստանի դեղ արտադրողների և ներմուծողների միության (ԴԱՆ միություն) անդամ ընկերությունները, գիտակցելով իրենց վրա դրված սոցիալական բարձր պատասխանատվությունը, զարգացած երկրների օրինակով փորձում են ինքնակառավարման սկզբունքով մաքրել ու հստակեցնել դաշտը։ Դեղի արտադրության, ներկրման և ողջ շրջանառության գործընթացը, այդ թվում՝ գովազդը, արտադրանքի խթանումն ու վաճառքը, կիրականացվի բարեխիղճ մրցակցության պայմաններում՝ առանց վնաս պատճառելու մրցակիցների հեղինակությանը, դիրքին և տնտեսական շահերին։ Նախատեսված է նաև վեճերի կարգավորման հանձնաժողովի ստեղծում։

Կարևորելով փաստաթղթի արդիականությունը, Դերենիկ Դումանյանը նշել է, որ այս ոլորտում կարգավորիչ նման մեխանիզմները «Դեղերի մասին» օրենքին զուգահեռ բավականաչափ կկարգավորեն դաշտը, հնարավոր կլինի զերծ մնալ առանձին ֆիրմաների կողմից կազմակերպվող ոչ պատշաճ քարոզչությունից ու հակաքարոզչությունից։

Կանոնագրքի նախագիծն արժանացել է կոլեգիայի անդամների հավանությանը։

Կոլեգիան քննարկել է և հավանություն է տվել նաև Հայաստանի Հանրապետությունում առողջ ապրելակերպի խթանմանն ուղղված ռազմավարական ծրագիրը և դրանից բխող առաջնահերթ միջոցառումները։

Լուսանկարը՝ Photolure-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում