Saturday, 20 06 2026
Ռոբերտ Աբիսողոմոնյանը ներկայացրել է COP17-ին ընդառաջ կայանալիք առաջնորդների գագաթնաժողովի մանրամասները
Պարեկներն ու համայնքային ոստիկանները թմրաշրջանառության դեպքեր են բացահայտել. ՆԳՆ ոստիկանություն
ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը և Կարդինալ Աղաջանյանի հիմնադրամի տնօրենը քննարկել են համագործակցության հնարավորությունները
ԱՍՀ փոխնախարարն ու Բուլղարիայի դեսպանը քննարկել են համագործակցությունը աշխատանքային միգրացիայի ոլորտում
Ընտրություններում հաղթանակը Ձեր աշխատանքից ՀՀ քաղաքացիների գոհունակության հաստատումն է․ Ֆիցոն՝ Փաշինյանին
00:15
Զելենսկին 1 շաբաթ ժամանակ է տվել Լուկաշենկոյին
00:14
Ռուբիոն վստահեցրել է Լիբանանի նախագահին ԱՄՆ-ի շարունակական աջակցության մասին
00:11
Դևիսի գավաթ. Հայաստանի հավաքականը նվաճեց 3-րդ ենթախմբի ուղեգիր
Բյուրականի աստղադիտարանի ձեռքբերումները ներկայացվել են միջազգային դիվանագիտական համայնքին
Փաշինյանը կարևորել է Firebird-ի ԱԲ տվյալային կենտրոնի գործունեությունը
Սպիտակ-Վանաձոր ճանապարհին «ԿամԱԶ» մակնիշի բեռնատար է կողաշրջվել․ կա տուժած
Մի քանի երիտասարդներ ձերբակալվել են թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով
Նոր Նորքում սկսվել է 2.3 կմ ճանապարհի հիմնանորոգման ծրագիրը
ՊԵԿ-ը պարզեցնում է հարկային գործընթացները և հստակեցնում մի շարք կարգավորումներ
Ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման նոր դեպքեր են գրանցվել
ԱԴԾ-ն պատրաստվում է «հետպուտինյան» դարաշրջանին. DW
Մեկ օրում բացահայտվել է 145 հանցագործություն. ՆԳՆ
22:50
Նորվեգիան գլխավոր հյուպատոսություն կբացի Գրենլանդիայում
Արհեստական բանականությունն արագորեն դառնում է հիմնարար տեխնոլոգիա պաշտպանական համակարգերում. ԲՏԱ նախարար
22:30
Նրանք ավարտված են. Թրամփը՝ Իրանի մասին
Քաղաքապետարանն ի սկզբանե իրազեկել էր երթևեկության վերակազմակերպման մասին․ Արտյոմ Կարապետյան
22:10
Իտալիայի վարչապետի հասցեին Թրամփի խոսքերի պատճառով ԱԳ նախարարը չեղարկել է այցը
22:00
Ինքնասպանությո՞ւն, թե՞ քողարկված սպանություն․ կանանց խորհրդավոր մահեր՝ Թուրքիայում
Իսրայելը և «Հեզբոլլահը» համաձայնության են եկել
Ռուսաստանից գոյաբանական սպառնալիք է եկել. դրա չեզոքացումը հրատապ առաջնահերթություն է
21:30
Իրանը կրկին սահմանափակել է նավերի երթևեկությունը Հորմուզի նեղուցում
ՍԴ-ից պահանջում ենք մանդատների բաշխման վերանայում. 2-րդ փուլի շուրջ հոխորտանքը իրատեսական չէ
21:09
Ուկրաինան և Թրամփի թիմը քննարկում են հրադադարի երկփուլ ծրագիր. The Economist
Բաքվում ՌԴ ութ քաղաքացի է դատապարտվել
20:50
Իտալիայի հինգ քաղաքում շոգի պատճառով հայտարարվել է վտանգի առավելագույն մակարդակ

Նելլին համ մարմնավաճառ էր, համ գող

Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Արտուշ Գաբրիելյանի նախագահությամբ ավարտվեց Նելլի Հարությունյանի գործի դատավարությունը:

Ըստ դատական ակտի՝ 36-ամյա Նելլին 2013 թվականի օգոստոսի 17-ին, ժամը 22-ի սահմաններում Երևանի թիվ 147 մանկապարտեզի բակում Նորայր Մ.-ի հետ գրկախառնվելու ընթացքում վերջինիս վերնաշապիկի ու տաբատի գրպաններից հափշտակել է 30 հազար դրամ:

2013 թվականի հոկտեմբերի 26-ին, գիշերվա ժամը 2-ն անց 30-ի սահմաններում Երևանի Խորենացու փողոցում գործող «Գետառ» հյուրանոցային համալիրի սենյակներից մեկում 10 հազար դրամի դիմաց Սուրիկ Հ.-ի հետ սեռական հարաբերություն ունենալուց հետո Նելլին, որ ներկայացել էր Քրիստինե անունով, օգտվելով Սուրիկի՝ քնած լինելու հանգամանքից, նրա տաբատի գրպանից վերցրել է ընդհանուրը՝ 754 հազար 20 դրամ՝ 59 հազար ՌԴ ռուբլի և 100 հազար ՀՀ դրամ և սենյակից դիմել է փախուստի: Քնած Սուրիկը դռան ձայնից արթնացել, սենյակից դուրս է եկել ու բռնել Նելլիին:

Նելլի Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել գողության ու գողության փորձի համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի 1-ին մասով և 34-177 հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով:

Դատարանում Նելլին իրեն մեղավոր է ճանաչել, ասել, թե ֆինանսական խնդիրների պատճառով ստիպված է եղել զբաղվել մարմնավաճառությամբ:

Տուժող Սուրիկը նախաքննության փուլում մեկնել է Ռուսաստան՝ դիմում թողնելով, որ գործը քննեն իր բացակայությամբ և հաշվի առնեն, որ ինքը նյութական կորուստ չի կրել:

Առաջին տուժողը՝ 56-ամյա Նորայրը դատարանում հայտնել է, թե 2013 թվականի օգոստոսի 17-ին Գարեգին Նժդեհի փողոցում գրկաբաց իրեն ընդառաջ է ելել մի ժպտադեմ ու ջահել կին, հին ծանոթի պես առաջարկել է մի հանգիստ տեղ զրուցել:

Նա առաջարկել է իր մարմնավաճառական ծառայությունները, և համաձայնության են եկել 5 հազար դրամանոց ծառայության շուրջ:

Անցել են մոտակա կամարամուտքն ու հայտնվել մանկապարտեզի շենքի մոտ:

Նստել են նստարանին: Նելլին քանդել է Նորայրի վերնաշապիկի կոճակները, հանել է վերնաշապիկը, և տղամարդը գոտկատեղից վերև մնացել է մերկ:

Նելլին սկսել է շոյել, համբուրել Նորայրին, մինչև անգամ բարձրացրել է իր սվիտերը…

Հետո գրկել է Նորայրին ու ձեռքերով շոյել նրա նստատեղը: Ապա ասել է, թե պետք է զուգարան գնա: Շտապ մտել է թփերի արանքն ու անհետացել:

Նորայրը սպասել է, բայց Նելլին այդպես էլ չի վերադարձել:

Երկու ժամ սպասելուց հետո Նորայրը շոշափել է տաբատի հետևի գրպանները ու համոզվել, որ Նելլի հետ անհետացել է նաև գրպանում եղած քսան հազար դրամը: Ընդհանուր առմամբ՝ Նելլին Նորայրից հափշտակել է 30 հազար դրամ…

Օրեր անց, երբ Նելլին բռնվել է «Գետառ» հյուրանոցում, հայտնվել ոստիկանությունում, այնտեղ է հրավիրվել նաև Նորայրը և վերջապես ճանաչել իրեն հինգ հազար դրամանոց ծառայությունը չմատուցած, իր երեսուն հազար դրամը հափշտակած «հին ծանոթ» Նելլիին:

Նելլի Հարությունյանը նախկինում երեք անգամ դատապարտված է եղել:

Վերջին երկու անգամը՝ 2004 և 2006 թվականներին, դատապարտվել է խուլիգանության և դիտավորությամբ ծանր մարմնական վնասվածք պատճառելու համար: Վերջին պատժից ազատվել է 2009 թվականի փետրվարի 26-ին՝ պայմանական-վաղաժամկետ:

Այս անգամ ընդհանուր իրավասության դատարանը հաշվի առավ հանցագործությունների կատարման վտանգավոր ռեցիդիվը:

Նելլի Հարությունյանը մեղավոր ճանաչվեց մեղսագրված արարքների համար և վերջին հաշվով դատապարտվեց 3 տարի 6 ամիս ազատազրկման:

Պատժի սկիզբը՝ 2013 թվականի հոկտեմբերի 26-ից:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում