Honor ապրանքանիշի աշխատակից Մորից Շայդլը Գերմանիա այցի ժամանակ կորցրել է Honor տեսակի նոր սմարթֆոնի նախատիպը։ Գաջեթը գտնողներին խոստանում են հինգ հազար եվրո պարգևատրում՝ տեղեկացնում է Bild-ը։
Գերմանական մամուլը չի բացառում, որ դա կարող է ընդամենը մարկետինգայինն քայլ լինել, որի նպատակը ապագա նորույթի հանդեպ հետաքրքրության բորբոքումն է։
Հայտնի է նաև, որ Շայդլի տնօրենը չի պատրաստվում ոչ ազատել նրան աշխատանքից, ոչ էլ պատժել։ Ասվում է, որ հեռախոսը գտնվել է երիտասարդի ուսապարկում, և նա չգիտի՝ գողացե՞լ են արդյոք, թե՞ ընկել է այն։
#Huawei – #Honor20 – Honor 20 Pro render leaked https://t.co/n4FiiCW40B pic.twitter.com/11JN6XvE8M
— /LEAKS (@Slashleaks) April 17, 2019