Ճապոնիայի խորհրդարանը հարկադիր ստերիլիզացման զոհերին փոխհատուցման մասին օրենք է ընդունել: Այն երկրում կիրառվել է 1948-1996 թվականներին և տարածվել է մտավոր շեղումներով, հոգեկան և ժառանգական լուրջ հիվանդություններ ունեցող անձանց վրա:
ՏԱՍՍ-ի հաղորդմամբ, բոլոր նրանք, ովքեր հարկադիր ստերիլիզացման են ենթարկվել, 28.6 հազար դոլարի չափով փոխհատուցում կստանան: Փոխհատուցում կվճարվի նույնիսկ նրանց, ովքեր համաձայնություն են տվել համապատասխան ընթացակարգին:
«Մենք զղջում ենք և ներողություն հայցում այդ պրակտիկայի համար,- ասել է առողջապահության, աշխատանքի և բարեկեցության նախարար Թակումի Նեմոտոն՝ խոստանալով մանրակրկիտ վերահսկողություն տակ վերցնել փոխհատուցումների վճարումները:
Ընդհանուր առմամբ, 1948-ից մինչև 1996 թվականը, այդ օրենքի զոհ են դարձել 25 հազար մարդ, որոնցից 16.5 հազարը ստիպողաբար է ենթարկվել վիրահատության:
2018 թ.-ի հունվարի 30-ին, երիտասարդ տարիքում հոգեկան հիվանդության պատրվակով ստերիլիզացված ճապոնուհին դատի է տվել երկրի իշխանություններին մարդու իրավունքների խախտման համար:











































