Ավելի վաղ Պուտինը խնդրել էր Դաշնային խորհրդին՝ թույլատրել ռուսական զորքը Ուկրաինա մտցնել:
ՄԱԿ-ի ԱԽ-ն սկսել է փակ «մասնավոր հանդիպումը», որը կապված է երկրի իրադրությունը քննարկելու Ուկրաինայի խնդրանքի հետ, հաղորդում է Ria-Nօvօsti-ն:
Հանդիպմանը մասնակցում են խորհրդի 15 անդամ երկրները և Ուկրաինայի մշտական ներկայացուցիչ Յուրի Սերգեևը:
Նիստից առաջ նա լրագրողներին ասել է, որ Ուկրաինան հուսով է, որ ՄԱԿ-ի ԱԽ-ն կօգնի պահպանել երկրի տարածքային ամբողջականությունը:
Այդ հանդիպումից հետո ՄԱԿ-ի ԱԽ-ն փակ խորհրդատվություններ կանցկացնի:









































