ՄԱԿ-ի ԱԽ-ն փակ «մասնավոր հանդիպում» է անցկացնում` կապված երկրում դրությունը քննելու նպատակով Ուկրաինայի խնդրանքի հետ: Այս մասին հաղորդում է Ria Novosti-ն:
Հանդիպմանը մասնակցում են 15 անդամ երկրների ներկայացուցիչներ և Ուկրաինայի մշտական ներկայացուցիչ Յուրի Սերգեևը:
Նիստից առաջ նա լրագրողներին ասել է, որ Ուկրաինան տարածքային ամբողջականության վերաբերյալ իր ջանքերի հետ կապված հույս է դնում ՄԱԿ-ի ԱԽ-ի աջակցության վրա։ Այդ հանդիպումից հետո ՄԱԿ-ի ԱԽ-ն փակ խորհրդակցություններ կանցկացնի:








































