Արժույթի միջազգային հիմնադրամը Ուկրաինայի ներկայիս տնտեսական դրությունում խուճապի համար պատճառներ չի տեսնում: Այս մասին Վաշինգտոնում ասել է ԱՄՀ ղեկավար Քրիսթին Լագարդը:
ԱՄՀ ղեկավարը «անիմաստ» և «բացարձակապես ժամանակից շուտ» է համարել Ուկրաինային օգնության համար անհրաժեշ գումարների տվյալների մասին բարձրաձայնումը մինչ այն, երբ երկիր կժամանի ԱՄՀ առաքելությունը:
«Մենք պետք է հիմնվենք փաստերի վրա»,- ասել է Լագարդը: